Օլեգ Տինկովն իր մասնաբաժինը Tinkoff խմբում կվաճառի Վլադիմիր Պոտանինին
28.04.2022 | 22:54 Գլխավոր էջ / Նորություններ /


Ռուսաստանի Կենտրոնական բանկը հավանություն է տվել գործարքին, ասված է ընկերության հաղորդագրության մեջ։ RBC-ի փոխանցմամբ՝ գործարքի մանրամասներն Interros-ը չի բացահայտել։
«Ես հպարտ եմ, որ իմ թիմի հետ միասին զրոյից կառուցեցի երկրի լավագույն բանկը։ Կոնսենսուսը մեր ոլորտում լավագույն թվային բանկն է աշխարհում՝ հիմնված Ռուսաստանում: Հիմա եկել է թոշակի անցնելու եւ առողջությամբ ու ընտանիքով զբաղվելու ժամանակը»,- ասել է Տինկովը։
Այն, որ Օլեգ Տինկովը բանակցություններ է վարում Tinkoff խմբում իր մասնաբաժինը վաճառելու շուրջ, ավելի վաղ հայտնել էին RBC-ի աղբյուրները։ Գործարքը նախապատրաստվում էր գործարարի դեմ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների, ՌԴ հատուկ գործողության դեմ նրա հայտարարությունների եւ «Տինկոֆ Բանկ»-ի առաջիկա ռեբրենդինգի ֆոնին։
Interros-ի նախագահ Պոտանինի խոսքով՝ ընկերությունը, որպես երկարաժամկետ ֆինանսական ներդրող, շահագրգռված է, որ Tinkoff խումբը «շարունակի առաջատար դիրքեր զբաղեցնել Ռուսաստանի բանկային շուկայում»:
«Մենք ակնկալում ենք, որ Interros-ի մասնակցությունը կապիտալում որպես նոր բաժնետեր՝ զուգակցված Tinkoff խմբի կառավարող թիմի եզակի փորձի հետ, լավ խթան կհանդիսանան բիզնեսի հետագա զարգացման համար, հավելյալ արժեք կստեղծեն բոլոր բաժնետերերի համար, կապահովեն ժամանակակից եւ որակյալ սերվիս իր հաճախորդների համար»,- նշել է նա։
Վլադիմիր Պոտանինի ընկերության համար սա արդեն երկրորդ M&A գործարքն է այս ամսվա ընթացքում ՌԴ ֆինանսական շուկայում: Ապրիլի սկզբին Ֆրանսիական Societe Generale ֆինանսական խումբը որոշել էր վաճառել ռուսաստանյան իր «Ռոսբանկ»-ը Վլադիմիր Պոտանինի Interros ընկերությանը։ «Ռոսբանկ»-ի վաճառքը կապված էր Societe Generale-ի՝ Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու որոշման հետ։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: