Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. նոր ցուցակում ներառվել է 59 անձ եւ կազմակերպություն, հաղորդում է RBC-ն։Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել «Ալֆա-բանկ»-ը, «Գազպրոմբանկ»-ը, «Ռոսսելխոզբանկ»-ը, ինչպես նաեւ «Ալռոսա», «Սովկոմֆլոտ», «ՌուսՀիդրո» եւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունները:Սահմանափակումների ենթակա անձանց ցուցակում, մասնավորապես, ներառված են «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆի, գործարար Օլեգ Տինկովի, «Սբերբանկ»-ի վարչության նախագահի նախկին առաջին տեղակալ Լեւ Խասիսի, Ռոման Աբրամովիչի գործընկերոջ՝ Եվգենի Շվիդլերի, ինչպես նաեւ Իգոր Սեչինի եւ Նիկոլայ Պատրուշեւի որդիների անունները։Պատժամիջոցները ենթադրում են երկիր մուտքի արգելք եւ բոլոր միջոցների ու ակտիվների արգելափակում։ Դրանք սահմանվել են «գործողությունների համար, որոնք սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը կամ անկախությանը»։ Tweet Դիտում՝ 4837