Վլադիմիր Պոտանինի Interros-ը գնել է United Card Services պրոցեսինգային ընկերությունը

03.05.2022 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Interros #Վլադիմիր Պոտանին #United Card Services
Վլադիմիր Պոտանինին պատկանող Interros ընկերությունը հայտարարել է UCS (United Card Services) պրոցեսինգային ընկերության գնման մասին, գործարքն արդեն համաձայնեցվել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության եւ Ռուսաստանի Բանկի (ԿԲ) հետ։

«Interros խումբը ձեռք է բերել «Միավորված վարկային քարտերի ընկերություն» ԲԸ պրոցեսինգային ընկերությունը, որը հայտնի է UCS (United Card Services) անվանմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է RBC-ն:

Զեկույցում նշվում է, որ Interros-ը գործարքն իրականացրել է «բանկային բիզնեսի զարգացման շահերից ելնելով»։ Ընկերությունը մտադիր է «որակական նոր թափ հաղորդել» UCS ծառայությունների զարգացմանը, մասնավորապես, փոքր եւ միջին բիզնեսի համար ինտեգրված առաջարկների ոլորտում։

Interros-ի կողմից UCS-ի գնումը կարող է կապված լինել խմբի ռազմավարական ծրագրերի հետ, կարծում է «Սկոլկովո ռուսաստանյան տնտեսական դպրոց» կենտրոնի հետազոտությունների գծով ղեկավար Եգոր Կրիվոշեյան։ Նա պարզաբանել է, որ այժմ ակտիվների գնումը համեմատաբար էժան է, եւ սա եզակի հնարավորություն է ներդրումային միջոցների սեփականատերերի համար։

Բացի այդ, Interros-ի կողմից «Ռոսբանկ»-ի եւ TCS Group-ում բաժնեմասի գնման նախորդ գործարքների լույսի ներքո Պոտանինի ընկերությունը կարող է լուրջ մրցակցություն ստեղծել ֆինանսական շուկայում, նշել է Կրիվոշեյան։ Նա ասել է, որ UCS-ը որպես կոլեկտիվային էքվայեր կենտրոնանում է փոքր եւ միջին բանկերի վրա, որոնք չեն ցանկանում մրցել առաջատար խոշոր էքվայեր բանկերի հետ:

UCS-ը ներառված է ամերիկյան Global Payments Inc. ընկերությունների խմբում: Ըստ Nilson Report-ի տվյալների՝ 2020 թվականի արդյունքներով Global Payments-ը զբաղեցրել հինգերորդ տեղը խոշորագույն էքվայեր ընկերությունների համաշխարհային վարկանիշում։ Ամբողջ աշխարհում ընկերությունը մշակել է 16,4 միլիարդ վճարում։

Ռուսաստանի մասով տվյալները չեն առանձնացվել, այնուամենայնիվ ռուսաստանյան շուկայում ամենախոշոր էքվայեր բանկերն են՝ «Սբերբանկ»-ը, ՎՏԲ-ն, «Տինքոֆ Բանկ»-ը, «Գազպրոմբանկ»-ը, «Ալֆա-Բանկ»-ը, «Русский стандарт» բանկը եւ «Պրոմսվյազբանկ»-ը: Համեմատության համար՝ «Սբերբանկ»-ը 2020 թվականին մշակել է 30,3 միլիարդ վճարում՝ վարկանիշում զբաղեցնելով երրորդ տեղը։

Մայիսի 2-ին հրապարակված Global Payments-ի 2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ ընկերությունը որոշում է կայացրել հեռանալ Ռուսաստանից:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 43560
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW