Տինկովն ասել է, որ Կրեմլն իրեն ստիպել է վաճառել բանկը «իրական արժեքի 3%-ով»
02.05.2022 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Տինկովը հայտարարել է, որ Կրեմլն իրեն ստիպել է վաճառել բանկը «իրական արժեքի 3%-ով»: Արդյունքում գործարարը TCS Group-ում (Tinkoff-ի մայր կառույց) 35% իր մասնաբաժինը վաճառել է ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինին։
Նա մանրամասնել է, որ վաճառել է իր մասնաբաժինը «կոպեկներով»՝ գործարքն անվանելով «հուսահատ, զեղչային վաճառք», որն իրեն պարտադրել է Կրեմլը. «Ես չէի կարող քննարկել գինը։ Սա պատանդի վիճակ է՝ վերցնում ես այն, ինչ քեզ առաջարկում են՝ առանց բանակցությունների»։ Միաժամանակ, Տինկովը նշել է, որ շնորհակալ է Պոտանինին, որ օգնել է նրան բիզնեսից հեռանալուց գոնե մի փոքր գումար ստանալ։
Տինկովը նաեւ պատմել է, որ թիկնապահներ է վարձել այն բանից հետո, երբ ՌԴ հատուկ ծառայություններում կապեր ունեցող ընկերներն իրեն ասել են, որ պետք է վախենա իր կյանքի համար. «Ինձ ասացին. «Քո մասով որոշումն ընդունված է»: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ամենից բացի, նրանք ինձ կսպանեն, ես չգիտեմ։ Չեմ բացառում»։
Հարցազրույցում գործարարը նաեւ ասել է, որ «հասկացել է, որ Ռուսաստանն այլեւս գոյություն չունի որպես երկիր»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: