Tinkoff բրենդի իրավունքը պատկանում է համանուն բանկին, RBC-ին ասել է «Տինկոֆ Բանկ»-ի ներկայացուցիչը։Այսպես են պատասխանել բանկում վերջինիս հիմնադիր Օլեգ Տինկովի խոսքերին առ այն, որ նա Ռուսաստանից տանում է իր ընտանիքին պատկանող Tinkoff եւ La Datcha բրենդները։ Տինկովը նշել է, որ երկու բրենդներն էլ պատկանում են իր ընտանիքին, եւ ինքը չի ցանկանում, որ դրանք հետագայում ասոցացվեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության հետ։Նախօրեին Օլեգ Տինկովը հրաժեշտ էր տվել Ռուսաստանին եւ «Տինկոֆ Բանկ»-ին՝ մեջբերելով Չացկու մենախոսությունը Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» չափածո կատակերգությունից․ «Այստեղ ես այլեւս հեծյալ չեմ: Վազում եմ, հետ չեմ նայի, աշխարհով մեկ ման կգամ, այնտեղ, որտեղ վիրավորված զգացումն անկյուն ունի: Կառք ինձ, կառա՛կ»։Օրերս Վլադիմիր Պոտանինի Interros ընկերությունը հայտարարել էր Օլեգ Տինկովի ընտանիքից TCS Group-ում (Tinkoff-ի գլխամասային կառույց) 35% մասնաբաժինը գնելու մասին։ Գործարքը նախապատրաստվում էր գործարարի դեմ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների, ՌԴ հատուկ գործողության դեմ նրա հայտարարությունների եւ «Տինկոֆ Բանկ»-ի առաջիկա ռեբրենդինգի ֆոնին։ 02.05.2022 | 11:52 Տինկովն ասել է, որ Կրեմլն իրեն ստիպել է վաճառել բանկը «իրական արժեքի 3%-ով» Մասնաբաժինը վաճառելուց հետո գործարարը The New York Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ իրեն ստիպել են դա անել այն բանից հետո, երբ դեմ է արտահայտվել Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությանը։ «Ես չէի կարող քննարկել գինը։ Սա պատանդի վիճակ է՝ վերցնում ես այն, ինչ քեզ առաջարկում են, առանց բանակցությունների»։ Միաժամանակ, Տինկովը նշել է, որ շնորհակալ է Պոտանինին, որ օգնել է նրան բիզնեսից հեռանալուց գոնե մի փոքր գումար ստանալ։Հարցազրույցում գործարարը նաեւ նշել էր, որ «հասկացել է՝ Ռուսաստանն այլեւս գոյություն չունի որպես երկիր»։ Tweet Դիտում՝ 4583