Անցնող շաբաթ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ տարբեր փորձագետներ ներկայացրին իրենց կարծիքները տնտեսության ոլորտում ի հայտ եկող մարտահրավերների մասին: Banks.am-ի լրահոսից առանձնացրել ենք հնչած տեսակետները, որոնք հակիրճ ձեւաչափով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Սոցիալական ձեռներեց Ռուբեն ՎարդանյանԱյս ճգնաժամը շարժառիթ է նոր ճգնաժամերի համար, որոնք, ցավոք սրտի, դժվար կլինի կանգնեցնել: Այն ձեւաչափը, որով մարդիկ ապրում էին մինչեւ կորոնավիրուսի սկսելը, այլեւս չի վերադառնա: Այսօր պետք է փրկել հարյուր հազարավոր փոքր ընկերությունների: Պետությունը ստիպված կլինի դառնալ մեծ հաճախորդ, որը պարտավոր կլինի աջակցել մեծաթիվ ծառայությունների պահանջարկին:«Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ ՀերգնյանԳործողությունները մշակելու եւ իրագործելու արագությունը կրիտիկական է։ Արագությունը վերաբերվում է նաեւ այն մտածելակերպային կաղապարներից հրաժարումից, որոնք բնորոշ էին այն աշխարհին, որը գոյություն ուներ երկու-երեք շաբաթ առաջ։ Այժմ ապրում ենք այլ աշխարհում։ Մեր հաղթանակի գրավականը դրան հարմարվելու եւ նոր մարտահրավերներին դինամիկ պատասխաններ գտնելու մեր հավաքական կարողությունն է։Ռուսաստանի Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ ԿուդրինԳրեթե անհնար է կանխատեսել տնտեսության մեջ այսօր առաջացած ճգնաժամի հետեւանքը. այն չի զարգանում սովորական օրենքներով։ Ստեղծված ճգնաժամը չի կարելի անվանել ոչ պարտքային, ոչ ցիկլային։ ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ ԿոստինԿորոնավիրուսի տարածումը կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ ռուսաստանյան տնտեսության վրա, քան նավթի գների իջեցումը, քանի որ վարակի հետ կապված դրությունն անկանխատեսելի է:Saxo Bank-ի գլխավոր տնտեսագետ եւ ներդրումների գծով տնօրեն Սթին ՅակոբսենՀիշե՛ք՝ բոլոր փոփոխությունները ստեղծվում են ճգնաժամերից: Սա ամենամասշտաբային ճգնաժամն է, որը ես տեսել եմ իմ աշխատանքի 30 տարիների ընթացքում: Մենք կհաղթահարենք ճգնաժամը եւ ավելի ուժեղ կդառնանք:Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Ռոբերտո ԱզեւեդոՎերջին կանխատեսումները խոսում են տնտեսական անկման եւ աշխատատեղերի կորստի մասին, որոնք ավելի վատը կլինեն, քան 12 տարի առաջ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեպքում էր:ԱՄՀ ռազմավարության, քաղաքականության եւ վերլուծության դեպարտամենտի տնօրեն Մարտին ՄյուլեյզենՊետք է այնպես անել, որպեսզի ինչ-որ պահին վստահություն առաջանա, որ սա ժամանակավոր ցնցում է լինելու, իսկ հետեւանքները չեն տեւի երկար ամիսներ: Կարեւոր է մի շարք երկրների բարձր պարտքի հարցի վերաիմաստավորումը՝ ներկայիս ճգնաժամից դուրս գալու ճանապարհին։ՕECD ղեկավար Անխել ԳուրիաՄտածել, թե առանձին երկրների տնտեսությունները առագ կվերադառնան «մինչկորոնավիրուսային» ցուցանիշներին՝ նշանակում է կեղծ հույսեր փայփայել: Մենք չգիտենք, որքան գումար անհրաժեշտ կլինի գործազրկության դեմ պայքարի համար, քանի որ անհայտ է, թե քանի մարդ կկորցնի աշխատանքը: Եվ մենք չգիտենք՝ որքան կպահանջվի հարյուր հազարավոր փոքր ու միջին ձեռնարկությունների վերակենդանացման համար, որոնք արդեն տուժել են:G20 երկրների առաջնորդների համաըեղ հայտարարությունըԱննախադեպ COVID-19 համավարակը ուժգին հիշեցում է մեր փոխկապակցվածության եւ խոցելիության մասին։ Վարակը չունի սահմաններ։ Այս համավարակի դեմ պայքարը պահանջում է թափանցիկ, ապահով, համակարգված, լայնամասշտաբային, գիտականորեն հիմնավորված եւ գլոբալ պատասխան՝ համերաշխության ոգով: Tweet Դիտում՝ 2306