Կուդրին. Անհնար է կանխատեսել ճգնաժամի հետեւանքը

24.03.2020 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսեյ Կուդրին #կորոնավիրուս
Ռուսաստանի Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ գրեթե անհնար է կանխատեսել տնտեսության մեջ այսօր առաջացած ճգնաժամի հետեւանքը. այն չի զարգանում սովորական օրենքներով։

Ինչպես հաղորդում է RBC-ն, Կուդրինը նշել է, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված ճգնաժամը չի կարելի անվանել ոչ պարտքային, ոչ ցիկլային։  


«Անգամ հաջողակ վճարունակ ընկերությունները ստիպված են կանգնեցնել սեփական արտադրությունները, որպեսզի չվարակեն իրենց աշխատակիցներին կամ սահմանափակեն վարակը։ Սա ընդհանրապես այլ պատճառ է, անկանխատեսելիորեն խախտվում են մատակարարումների շղթաները։ Այդ պատճառով շատ դժվար է կանխատեսել ճգնաժամի հետեւանքը»,- ասել է Ալեքսեյ Կուդրինը։
Դիտում՝ 3122

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW