Կուդրին. ԱՄՆ-ում տոկոսադրույքի իջեցումն ազդանշան է ամբողջ աշխարհի համար

16.03.2020 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կուդրին #տոկոսադրույք #Դաշնային պահուստային համակարգ
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքի իջեցումը՝ գրեթե մինչեւ զրո, աջակցում է երկրի տնտեսությանը եւ ազդանշան է ամբողջ աշխարհի համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր Twitter-ի իր էջում գրել է Ռուսաստանի Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը:

«ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ժամանակից առաջ է գործում: Սա աջակցություն է ԱՄՆ տնտեսությանը եւ ազդանշան համաշխարհային տնտեսության համար: Խնդիրն է՝ կանխել համաշխարհային անկումը»,- նշել է Կուդրինը:

Ավելի վաղ, կորոնավիրուսի ռիսկերին դիմակայելու համար որոշում էր կայացվել իջեցնել դաշնային ֆոնդերի թիրախային միջակայքը մինչեւ 0-0,25%:

Բացի այդ, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հայտարարել էր, որ անցում է կատարում, այսպես կոչված, «քանակական մեղմացման» քաղաքականությանը: Համակարգը կգնի $700 մլրդ-ի լրացուցիչ պարտատոմսեր, որոնցից $500 մլրդ-ը բաժին կընկնի ԱՄՆ գանձապետական պարտատոմսերին:
Դիտում՝ 4346

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW