ԱՄՀ․Գլոբալ տնտեսությունը կկարողանա վերացնել համավարակի հետեւանքները
21.03.2020 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ flickr.com

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ռազմավարության, քաղաքականության եւ վերլուծության դեպարտամենտի տնօրեն Մարտին Մյուլեյզենը։
«Հուսով եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը: Կարծում եմ՝ միջազգային հանրության եւ առանձին երկրների մոտ կան միջոցներ, որոնց օգնությամբ մենք դուրս կգանք այս իրավիճակից։ Սա ժամանակավոր ճգնաժամ է»,- ընդգծել է ԱՄՀ դեպարտամենտի ղեկավարը։
Նրա խոսքով՝ «ճգնաժամի դեմ պայքարի էությունը պետք է կայանա վարակի տարածման սահմանափակման մեջ»։
«Պետք է այնպես անել, որպեսզի ինչ-որ պահին վստահություն առաջանա, որ սա ժամանակավոր ցնցում է լինելու, իսկ հետեւանքները չեն տեւի երկար ամիսներ»,- կարծում է ԱՄՀ ներկայացուցիչը։
Նա նշել է, որ աշխարհի երկրների ԿԲ-ները եւ կառավարությունները բազմաթիվ աննախադեպ միջոցներ են ձեռնարկել՝ շուկաներին իրացվելիության տրամադրման եւ դրանց գործունեության ապահովման համար։ «Միգուցե, ավելին, քան անհրաժեշտ է»,- հավելել է մասնագետը։
Մյուլեյզենն ընդգծել է ձեռնարկվող քայլերի համակարգման անհրաժեշտությունը՝ «ամեն մի առանձին կառավարության կամ կենտրոնական բանկի գործողության ուժեղացման նպատակով»։
Նա նաեւ կարեւորում է «մի շարք երկրների բարձր պարտքի հարցի վերաիմաստավորումը՝ ներկայիս ճգնաժամից դուրս գալու ճանապարհին»։
ԱՄՀ ներկայացուցիչը նշել է «զարգացող տնտեսություն ունեցող երկրներից կապիտալի կտրուկ արտահոսքի մասին»։
«Սա խնդիր է, որը շատ դժվար կլինի լուծել, սակայն ԱՄՀ-ն կարող է օգնել»,- ասել է Մյուլեյզենը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: