Պետք չէ հույս ունենալ, որ Covid-19 համավարակից հետո հնարավոր կլինի արագ վերականգնել տնտեսական աճը:Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՕECD) ղեկավար Անխել Գուրիան: Նրա կանխատեսմամբ՝ դրա համար տարիներ կպահանջվեն:Գուրիան հայտարարել է, որ Covid-19-ից վնասներն արդեն գերազանցել են 2008թ. գլոբալ ճգնաժամի եւ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հասցրած վնասները: «Մենք չգիտենք, որքան գումար անհրաժեշտ կլինի գործազրկության դեմ պայքարի համար, քանի որ անհայտ է, թե քանի մարդ կկորցնի աշխատանքը: Եվ մենք չգիտենք՝ որքան կպահանջվի հարյուր հազարավոր փոքր ու միջին ձեռնարկությունների վերակենդանացման համար, որոնք արդեն տուժել են:Մտածել, թե առանձին երկրների տնտեսությունները առագ կվերադառնան «մինչկորոնավիրուսային» ցուցանիշներին՝ նշանակում է կեղծ հույսեր փայփայել»,- ընդգծել է Գուրիան:Կազմակերպությունն արդեն իսկ կոչ է արել կառավարություններին ժամանակավորապես արհամարել խնայողական տնտեսության կանոնները, որպեսզի հնարավոր լինի գումար հատկացնել Covid-19-ի արագ թեստավորման կազմակերպման եւ հիվանդության բուժման համար:ՕECD-ը ներառում է 36 երկիր, որոնց բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության 80%-ը: Tweet Դիտում՝ 3789