Կորոնավիրուսի տարածումը կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ ռուսաստանյան տնտեսության վրա, քան նավթի գների իջեցումը, քանի որ վարակի հետ կապված դրությունն անկանխատեսելի է:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը՝ Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում:«Կարծում եմ՝ կորոնավիրուսը շատ ավելի վատ է [ՌԴ տնտեսության համար]: Գլխավոր խնդիրն այն է, որ մենք գիտենք, թե ինչպես հաղթահարել տնտեսական ճգնաժամը, սակայն չգիտենք, ինչպես հաղթահարել վարակը: Մենք չենք կարող կանխատեսել: Տնտեսական եւ ֆինանսական վերլուծաբաններից եւ ոչ ոք չի կարող ասել, որքան երկար դեռ կտեւի կորոնավիրուսով պայմանավորված դրությունը»,- նշել է նա: 24.03.2020 | 09:45 Կուդրին. Անհնար է կանխատեսել ճգնաժամի հետեւանքը Կոստինի խոսքով՝ տնտեսության համար էական խնդիր է այն հանգամանքը, որ մեծամասնության երկրների կառավարությունները, որտեղ տարածվել է կորոնավիրուսը, հավատարիմ են մնում մարդկանց մեկուսացման քաղաքականությանը:«Կանգ է առնում արտադրությունը, եւ դա էապես կազդի տնտեսության վրա: Օրինակ, Եվրոպային եւ Չինաստանին վարակն ամենաշատն է դիպչել: Նրանք ներկայացնում են Ռուսաստանի արտաքին առեւտրի 60%-ը: Եվ, բնականաբար, իրավիճակը Եվրոպայում եւ Չինաստանում անչափ կարեւոր է մեզ համար»,- պարզաբանել է Անդրեյ Կոստինը: Tweet Դիտում՝ 3972