Saxo Bank. Մենք կհաղթահարենք ճգնաժամը եւ ավելի ուժեղ կդառնանք

24.03.2020 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Saxo Bank #Սթին Յակոբսեն #ճգնաժամ
Գլոբալիզացիան դարձավ նոր կորոնավիրուսի տարածման մեղավորը, դրան կհաջորդի տնտեսական անկումն ու հասարակության դրամատիկական փոփոխություններն ամբողջ աշխարհով:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Saxo Bank-ի գլխավոր տնտեսագետ եւ ներդրումների գծով տնօրեն Սթին Յակոբսենը:

«Գլոբալիզացիան կորոնավիրուսի արագ տարածման հիմնական աղբյուրն է, այդ մասին է վկայում ճանապարհորդությունների մասշտաբն ամբողջ աշխարհով:

Համաշխարհային տնտեսությունը անկում կապրի, որոշ երկրներում էլ դեպրեսիայի մեջ կհայտնվի: Նորից կգործարկվի բիզնես ցիկլը, որը կանգ էր առել՝ պայմանավորված 2007-2008 թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամով: Ընդհանուր առմամբ, ճգնաժամից հետո տնտեսությունն ավելի ուժեղ կդառնա, քանի որ դրանից առաջ այն աշխատում էր խնդրահարույց ռեժիմով»,- կարծում է տնտեսագետը:

Նա վստահ է, որ ճգնաժամից հետո տեղի կունենա հասարակության, բիզնեսի վարման կանոնների եւ համատեղ աշխատանքի վերաձեւավորում:

«Հիշե՛ք՝ բոլոր փոփոխությունները ստեղծվում են ճգնաժամերից: Սա ամենամասշտաբային ճգնաժամն է, որը ես տեսել եմ իմ աշխատանքի 30 տարիների ընթացքում: Մենք կհաղթահարենք ճգնաժամը եւ ավելի ուժեղ կդառնանք»,- վստահ է Սթին Յակոբսենը:
Դիտում՝ 2904
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW