ԱՀԿ. Այս անկումը կարող է 2008թ. ֆինանսական ճգնաժամից վատը լինել

26.03.2020 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՀԿ #Ռոբերտո Ազեվեդո #կորոնավիրուս
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական անկումը կարող է 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վատը լինել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Ռոբերտո Ազեւեդոն:

«Անկասկած, այս համավարակը շատ ուժեղ կազդի տնտեսության, առեւտրի եւ, հետեւաբար, աշխատատեղերի ու մարդկանց բարեկեցության վրա: Վերջին կանխատեսումները խոսում են տնտեսական անկման եւ աշխատատեղերի կորստի մասին, որոնք ավելի վատը կլինեն, քան 12 տարի առաջ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեպքում էր»,- ասել է Ռոբերտո Ազեւեդոն:  

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան հայտարարել էր, որ ԱՄՀ-ն կորոնավիրուսով պայմանավորված սպասում է համաշխարհային տնտեսության անկում, նույնպիսի կամ ավելի լուրջ, քան եղել էր 2008թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ:
Դիտում՝ 3565

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW