Ռուբեն Վարդանյան. Պետությունը ստիպված կլինի դառնալ մեծ հաճախորդ
26.03.2020 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://rtvi.com/

Նրա կարծիքով՝ այսօրվա իրավիճակն իր հետեւից բերում է տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութային, վարվեցողական հետեւանքներ:
«Այս ճգնաժամը շարժառիթ է նոր ճգնաժամերի համար, որոնք, ցավոք սրտի, դժվար կլինի կանգնեցնել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Նա կարծում է, որ այն ձեւաչափը, որով մարդիկ ապրում էին մինչեւ կորոնավիրուսի սկսելը, այլեւս չի վերադառնա:
«Դա չի նշանակում, որ բոլորը կնստեն վառարանի մոտ եւ ճրագի լույսի տակ գրքեր կկարդան: Սակայն մարդիկ կհասկանան ընտանիքի՝ որպես հենման կետի, եւ լոկալ համայնքի կարեւորությունը: Եվ մենք կտեսնենք հակառակ միգրացիա՝ մեծ քաղաքներից դեպի փոքր: Ուստի ավելի հեշտ կլինի կոմպակտ ապրել»,- նշել է գործարարը:
Նա կարծում է, որ ճգնաժամը կստիպի շատ տարբեր էլիտաներին շփվել միմյանց հետ, այլ ոչ թե ապրել պետական չինովնիկների կամ գործարարների առանձին թունելներում:
Գործարարը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է աջակցել հսկայական զանգվածի մարդկանց, որոնք աշխատում են փոքր ընկերություններում, «որոնք վաղը պարզապես կդադարեն գոյություն ունենալ»: Դա անհրաժեշտ է, որպեսզի թույլ չտալ զանգվածային գործազրկություն, ինչպես եղավ ԱՄՆ-ում 1930-ականների սկզբին Մեծ դեպրեսիայի ժամանակ:
«Այսօր պետք է փրկել հարյուր հազարավոր փոքր ընկերությունների: Փրկության միակ տարբերակը ոչ թե պարզապես հարկային արտոնություններն են կամ ինչ-որ զիջումներն ու վարկերը: Ամենակարեւորն է շարունակել պատվիրել այդ բոլոր ծառայությունները, որպեսզի մարդիկ շարունակեն ստեղծել այդ պրոդուկտները, ծառայությունները, որպեսզի հնարավոր լինի պահպանել այդ աշխատող մեքենան: Պետությունը ստիպված կլինի դառնալ մեծ հաճախորդ, որը պարտավոր կլինի աջակցել մեծաթիվ ծառայությունների պահանջարկին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: