G20-ը $5 տրլն կուղղի կորոնավիրուսի հաղթահարմանը

26.03.2020 | 21:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#G20 #կորանավիրուս

Այսօր տեղի է ունեցել G20 երկրների հրատապ համաժողովը՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով, որի արդյունքում որոշում է կայացվել ավելի քան $5 տրլն ներդնել համաշխարհային տնտեսության մեջ՝ COVID-19 համավարակի հետեւանքները հաղթահարելու համար։

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, համաժողովի ընթացքում G20 երկրների առաջնորդները պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կորոնավիրուսի հետագա տարածման եւ դրա հետեւանքների դեմ պայքարելու համար։

«Աննախադեպ COVID-19 համավարակը ուժգին հիշեցում է մեր փոխկապակցվածության եւ խոցելիության մասին։ Վարակը չունի սահմաններ։ Այս համավարակի դեմ պայքարը պահանջում է թափանցիկ, ապահով, համակարգված, լայնամասշտաբային, գիտականորեն հիմնավորված եւ գլոբալ պատասխան՝ համերաշխության ոգով»,- նշված է համատեղ հայտարարության մեջ։

Դիտում՝ 5039

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW