Կադրերի արտահոսքը, հաշվետվությունների ուշացումները եւ Ռուսաստանի հետ կապերն այն հանգամանքներն են, որոնց պատճառով բրիտանական Revolut ֆինտեխ ստարտափը, որը հիմնադրել է ծնունդով Ռուսաստանից Նիկոլայ Ստորոնսկին, մինչ օրս չի ստացել բանկային լիցենզիա Մեծ Բրիտանիայում:Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Observer-ը (պատկանում է The Guardian-ին)՝ վկայակոչելով աղբյուրները պաշտոնյաների, բանկիրների եւ Revolut-ի ներկա ու նախկին աշխատակիցների շրջանում։Revolut-ը, որը գնահատվում է $33 միլիարդ, լիցենզիա ստանալու համար դիմել էր Ֆինանսական կարգավորման եւ վերահսկողության հարցերով վարչություն (FCA) դեռեւս 2021 թվականին եւ այդ ժամանակվանից սպասում է որոշման։ Միաժամանակ, Revolut-ի ավելի փոքր մրցակիցներին թույլտվությունը տրամադրվում էր ավելի կարճ ժամկետում։Կարգավորիչի նման ուշացման պատճառներից մեկը ստարտափի կորպորատիվ մշակույթի եւ կադրերի արտահոսքի վերաբերյալ հարցերն են, գրում է թերթը։ 2019 թվականին հայտնի դարձավ, որ բրիտանական կարգավորիչը 2016 թվականին ստուգել էր Revolut-ը՝ փողերի լվացման դեմ պայքարի առնչությամբ։ FCA-ը տեղեկացրել էր, որ հետաքննությունն ավարտել է 2017 թվականին: Բրիտանական խոշոր բանկերում compliance վերահսկողությամբ զբաղվող աղբյուրները հայտարարեցին, որ ոլորտում անհանգստացած են ընկերությունում ստեղծված իրավիճակով, իսկ պարբերականի զրուցակիցներից մեկը պնդում էր, որ աշխատանքը Revolut-ում «հեղինակությանը սպառնացող չափազանց մեծ ռիսկ է հեղինակավոր մասնագետների մեծ մասի համար, ովքեր պահպանում են պահանջները»: Բացի այդ, 2019 թվականից ընկերության նախկին եւ ներկա աշխատակիցները ԶԼՄ-ներում բողոքում էին աշխատանքային ծանր պայմաններից եւ «թունավոր միջավայրից»։Revolut-ն, իր հերթին, ընդգծեց, որ լիովին պահպանում է փողերի լվացման դեմ պայքարի կանոնները եւ ունի «ֆինանսական հանցագործությունների բացահայտման բարդ համակարգեր, ներառյալ՝ հաճախորդների բազմակողմանի ստուգումը եւ գործարքների մոնիթորինգը»: Revolut-ը նաեւ հերքեց կադրերի արտահոսքի ու «թունավոր միջավայրի» խնդիրը՝ նշելով, որ ընկերությունն ունի «բարձր արտադրողականության մշակույթ»։ Այս տարվա սկզբին Revolut-ը հայտարարեց, որ անձնակազմի համար հոգեբաններ է վարձելու: 01.04.2021 | 09:26 Revolut-ը պատրաստվում է ամերիկյան բանկային լիցենզիա ստանալ Ինչպես գրում է թերթը, ուշացման մեկ այլ պատճառը բրիտանական կարգավորիչի իրազեկվածությունն է Revolut-ի խնդիրների մասին Լիտվայում, որտեղ ընկերությունը ԵՄ բանկային լիցենզիա էր ստացել 2018 թվականին։ Այդ ժամանակվանից ստարտափը երկու անգամ տուգանվել է՝ €200 000 չափով՝ հաճախորդների եւ նրանց գործարքների մասին պատշաճ տեղեկատվություն չհավաքելու համար, եւ €70 000 չափով՝ ֆինանսական հաշվետվություններն ուշ ներկայացնելու համար: Տուգանքներից հետո Revolut-ը հայտարարեց, որ միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու հետագա խախտումները: Հաշվետվությունների ներկայացման ուշացումն ընկերությունը բացատրել էր տեխնիկական պատճառներով:Մեծ Բրիտանիայում Revolut-ին եւս տուգանք է սպառնում՝ 2021 ֆինանսական տարվա հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը խախտելու համար: Ստարտափը հայտարարեց, որ հաշվետվության ուշացման համար պետք է պատասխան տան իր աուդիտորները BDO-ից։ Հարցմանն ի պատասխան BDO-ում նշեցին, որ չեն կարող մեկնաբանել կոնկրետ ստուգումները։Մեկ այլ խնդիրը Revolut-ի հիմնադրի ռուսական արմատներն են։ Մոսկվայի մարզում ծնված Ստորոնսկին 2004 թվականին տեղափոխվել էր Մեծ Բրիտանիա, ստացել բրիտանական քաղաքացիություն, իսկ 2022 թվականին հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից։ Իր հերթին, նրա հայրը (նույնպես Նիկոլայ Ստորոնսկին) ղեկավարում է «Գազպրոմ Պրոմգազ» ընկերությունը եւ հայտնվել է ուկրաինական պատժամիջոցների տակ։ 16.04.2022 | 14:03 Նրանք խնդրել են ամերիկյան Forbes-ին չանվանել իրենց ռուսաստանցի միլիարդատեր Իրազեկ աղբյուրները The Observer-ին հայտնել են, որ այդ կապակցությամբ մտահոգված են հետախուզության ներկայացուցիչները. դեսպանատների աշխատակիցներին, ովքեր կարեւոր դեր են խաղում Five Eyes հետախուզական տվյալների փոխանակման ցանցում (ներառված են Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը), խորհուրդ է տրվել չօգտագործել Revolut-ը: Լիտվայում լիցենզիա տրամադրելուց հետո Revolut-ի նկատմամբ անցկացվել է պառլամենտական երկու հետաքննություն, որոնց ընթացքում ուսումնասիրվում էին ավագ Ստորոնսկու կապերը պետության հետ, սակայն որեւէ նշան չի հայտնաբերվել, որ Revolut-ն ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում:Revolut-ը պարբերականին տեղեկացրել է, որ Ստորոնսկու հայրը ծագումով ուկրաինացի է եւ «որեւէ կերպ կապված չէ Revolut-ի հետ»։Խոսակցություններ կան, որ Revolut-ն, այնուամենայնիվ, մի քանի շաբաթվա ընթացքում իշխանություններից կստանա բանկային լիցենզիայի համար թույլտվություն, նշում է The Observer-ը: «Մենք չենք կարող հասկանալ՝ ինչպես դա կարող է տեղի ունենալ»,- պարբերականին ասել է աղբյուրը մրցակից բանկում:Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը «հավակնոտ ծրագրեր ունի Մեծ Բրիտանիան տեխնոլոգիական գերտերության վերածելու առումով»: Նրա խոսքով՝ ոլորտի զարգացման շուրջ բանակցություններ են տարվում հեռանկարային ընկերությունների հետ։ FCA ներկայացուցիչն ընդգծել է, որ լիցենզիա ստանալու համար դիմող բոլոր ընկերությունները պետք է ապացուցեն, որ համապատասխանում են սահմանված չափանիշներին։ «Սա վճռորոշ նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի մրցունակության համար, քանի որ այն օգնում է մարդկանց եւ ընկերություններին վստահել մատուցվող ֆինանսական ծառայություններին»,- ասել է նա:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 58470