Բրիտանական Revolut ֆինտեխ ստարտափի համահիմնադիր, միլիարդատեր Նիկոլայ Ստորոնսկին հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին Forbes-ին հայտնել է Revolut-ի ներկայացուցիչը։ «Նիկը որոշ ժամանակ առաջ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից»,- նշել են ընկերությունում:Revolut-ում հիշեցրել են, որ գործարարի դիրքորոշումը Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության վերաբերյալ հայտնի է բոլորին. «նա շարունակում է վճռականորեն կոչ անել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»։Հատուկ գործողության մեկնարկից հետո Revolut-ն Ուկրաինայում իր բոլոր աշխատակիցներին օգնություն է առաջարկել տեղափոխվելու հարցում, ինչպես նաեւ փակել է գրասենյակները Ռուսաստանում՝ ռելոկացիայի համար օգնություն առաջարկելով ռուսաստանցի աշխատակիցներին։Հոկտեմբերի 19-ին Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել միլիարդատիրոջ հոր՝ «Գազպրոմ պրոմգազ»-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ստորոնսկի ավագի նկատմամբ։ Ուկրաինայի կողմի պնդմամբ՝ Ստորոնսկի ավագը «պատասխանատու է այն գործողությունների նյութական եւ ֆինանսական աջակցության համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ անկախությանը»։ Revolut-ի ներկայացուցիչը Forbes-ին տեղեկացրել է, որ Ստորոնսկին հրաժարվել է ՌԴ անձնագրից մինչեւ իր հոր դեմ պատժամիջոցների սահմանումը։Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Նիկոլայ Ստորոնսկին (Նիկ Ստորոնսկի) խնդրել էր ամերիկյան Forbes-ին չանվանել իրեն ռուսաստանցի միլիարդատեր։ «Նիկը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է»,- ընդգծել էր գործարարի ներկայացուցիչը։ 16.04.2022 | 14:03 Նրանք խնդրել են ամերիկյան Forbes-ին չանվանել իրենց ռուսաստանցի միլիարդատեր Ստորոնսկին ծնվել է մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում, ավարտել է ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։ 2002 թվականին ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր եւ կիրառական ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ 2006 թվականին՝ Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի տնտեսագիտության ծրագրով մագիստրատուրա։ Երկու դիպլոմներն էլ ստացել է 2007 թվականին։2006 թվականից Ստորոնսկին վերապատրաստում է անցել Լոնդոնում՝ Lehman Brothers բանկում, որտեղ աշխատել է որպես թրեյդեր մինչեւ բանկի սնանկացումը 2008 թվականին։ Դրանից հետո թրեյդերների թիմին վարձակալել է ճապոնական Nomura խոշորագույն բրոքերային տունը, սակայն այնտեղ մեկ ամիս աշխատելուց հետո Ստորոնսկին տեղափոխվում է Credit Suisse, որտեղ աշխատում է հետագա հինգ տարիներին։Revolut-ը հիմնելու գաղափարը Ստորոսկու մոտ առաջացել է 2014 թվականին։ Նրա առաջին մտահղացումը բազմարժութային բանկային քարտն էր, որը թույլ կտար ճանապարհորդներին փոխարկել արժույթը շահավետ փոխարժեքով: Նախագծում առաջին ներդրողը եղել է ինքը՝ Ստորոնսկին, ով հատկացրել է մոտ £300,000 սեփական խնայողություններից։ Մի քանի ամիս անց գործարարը ստարտափին միանալու առաջարկ է անում Deutsche Bank-ի նախկին ծրագրավորող ուկրաինացի Վլադ Յացենկոյին, ով դառնում է Revolut-ի համահիմնադիրն ու տեխնիկական տնօրենը։ Revolut-ի առաջին նախատիպը պատրաստ էր 2015-ի սկզբին, իսկ հուլիսին հավելվածը լիովին գործարկվեց։Ստորոնսկու փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորությունում ընկերության հիմնումը պայմանավորված էր այնտեղի բարենպաստ միջավայրով՝ օրենքների եւ կարգավորման առումով։ Միաժամանակ, դա մեծ շուկա է, «անմիջապես Լոնդոնից պրոդուկտը կարելի է տարածել ամբողջ Եվրոպայով, իսկ դա 350 մլն մարդ է՝ տարեկան միջին լավ եկամուտով»։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 38158