Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ

08.04.2025 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#HUMO #Arca
HUMO եւ Arca ընկերությունների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Ընկերությունների միջեւ պայմանավորվածությունը նպաստում է միջազգային փոխգործակցության զարգացմանն անկանխիկ վճարումների ոլորտում, ինչպես նաեւ ապահովում է HUMO (Ուզբեկստանի ազգային վճարային համակարգ) եւ Arca (Հայաստանի ազգային վճարային համակարգ) քարտապանների համար ազգային վճարային գործիքների ազատ օգտագործումը երկու երկրների տարածքներում։

Այս հուշագիրը նախատեսում է հիմք դնել երկու պետությունների միջեւ կայուն եւ փոխշահավետ համագործակցությանը։

Հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել Հայաստանում՝ Arca-ի 25-ամյակի տոնակատարության օրը, որտեղ կողմերը պաշտոնապես հաստատել են գործընկերային համաձայնագիրը՝ վերահաստատելով փոխադարձ պարտավորությունները։
Դիտում՝ 9725

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW