Պատկերացրեք մի իրականություն, որտեղ ոչ մի հավելյալ վայրկյան չեք ծախսում երկրորդական հարցերի վրա. Ձեր աչքի առջեւ է այն ամենը, ինչ կարեւոր է: Ամեն ինչ ունի Ձեզ առավելագույնս հարմարեցված դասավորություն: Դուք եք ընտրում՝ ինչ տեսնել եւ ինչ տեսքով: Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր անհատ ձգտում է անհատականացվածության՝ նույնիսկ եթե խոսքը ֆինանսական միջավայրի մասին է:Անհատականացում. Սա Ձեր բանկինգն է Ձեր կանոններովԴասական մոբայլ բանկինգը ստատիկ միջավայր է՝ պրոդուկտների եւ ծառայությունների ստատիկ դասավորությամբ: Բանկն է թելադրում խաղի կանոնները՝ առաջարկելով վիճակագրական միջին տվյալների վրա հիմնված տեսք եւ անտեսելով հաճախորդի՝ Ձեր ֆինանսական փորձառությունը: Եթե մոբայլ հավելվածի գլխավոր էկրանին խոշոր տառերով ներկայացված է, ասենք, ավտոմեքենայի կայանումը, Դուք չեք կարող փակել այդ դաշտը կամ ձեւափոխել՝ անգամ եթե ավտոմեքենա չունեք:Անհատականացված բանկինգը Ձեզ հնարավորություն է տալիս անձամբ ձեւավորել ինտերֆեյսը եւ ձեւափոխել ֆինանսական կարիքների փոփոխության դեպքում: McKinsey-ի ուսումնասիրության համաձայն, սպառողների 71%-ը ցանկանում է անհատականացված ու անվտանգ մոբայլ բանկինգ, իսկ 76%-ը նշում է, որ կհիասթափվի եւ ավելի ճկուն բանկ կտեղափոխվի, եթե այդպիսի առաջարկ չստանա: Կոնվերս Բանկը մտադիր է անհատականացված բանկինգով ապահովել իր բոլոր հաճախորդներին:Անհատականացված բանկինգի՝ Կոնվերս Բանկի օրակարգըԿոնվերս Բանկը, գնահատելով յուրաքանչյուր հաճախորդի անհատականությունը եւ ցանկանալով նրա համար ապահովել լավագույն փորձառություն, առաջիկայում շուկային կներկայանա նոր հավելվածով՝ ոչ միայն փոխված ինտերֆեյսով, այլեւ անհամեմատ ավելի պարզ ու կանաչ օրակարգով՝ էլեկտրոնային քաղվածքների, տեղեկանքների ու տեղեկությունների տրամադրման հնարավորությունով:Trusted device-ի շնորհիվ այն կշարունակի լինել Հայաստանում ամենաանվտանգներից մեկը՝ արգելափակելով բանկում չնույնականացված գաջեթներից օգտահաշիվ մուտքը եւ զրոյացնելով ֆինանսական զեղծարարությունների հնարավորությունը:Պատրաստվեք բացահայտել բանկինգի նոր դարաշրջանը Կոնվերս Բանկի հետ, որտեղ ուշադրության կենտրոնում Դուք եք եւ Ձեր՝ «ուզում եմ»-ը:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1985