ԱրարատԲանկի աշխատակիցները հաղորդակցվել են Շուրիշկանի խնդրակատար ավետարանի զորությանը
11.04.2025 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /







Կարեւորելով ԱրարատԲանկի ներդրումն ու աջակցությունը Մատենադարանի զարգացման գործում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարությունը հրավիրել էր բանկի ղեկավարներին եւ աշխատակիցներին ապրիլի 10-ին մասնակից լինելու Շուրիշկանի ավետարանի բացառիկ ցուցադրության փակման արարողությանը։
Մեկ ամիս շարունակ՝ մարտի 10-ից մինչեւ ապրիլի 10-ը, Մատենադարանում Շուրիշկանի ավետարանի ցուցադրության ընթացքում հազարավոր այցելուներ Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր բնակավայրերից հնարավորություն են ունեցել դիմել խնդրակատար ավետարանին։
«Թող շատանան Մատենադարան եկող մարդիկ եւ դուրս գան այստեղից ավելի արժեքավոր հայ դարձած։ Մենք ուրախ ենք, որ այդ գործում ունենք մեր փոքր ներդրումը եւ խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ»,- ներկաներին ասել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Մհեր Անանյանը։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն էլ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց եւ կազմակերպություններին, որոնք աջակցել են Մատենադարանին՝ առանձնացնելով ԱրարատԲանկի կարեւոր դերը։ Նա անդրադարձել է Շուրիշկանի ավետարանը Մատենադարանին նվիրաբերող Մատթեոս Ծառուկյանի ընտանիքին` նշելով, որ նրանց ժառանգները եւս ներկա են միջոցառմանը եւ կրում են արժեքների նկատմամբ իրենց նախնիների պատասխանատվությունը։
«Ուզում եմ, որ Շուրիշկանի ավետարանի կարեւոր բարեխոսությունը, աստվածանվեր ազդեցությունը դիպչի Հայաստանի, հայ ազգի արմատին: Թող ավետարանի, եւ առհասարակ, մեր բոլոր սրբությունների միջնորդությամբ մեր երկիրը դուրս գա այս վտանգավոր շրջափուլից եւ մեր բոլոր գործողությունները պսակվեն հաջողությամբ»,- ասել է Վահե Ծառուկյանը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: