Ուզբեկստանը Եվրասիական զարգացման բանկի անդամ կդառնա

11.04.2025 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ /
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը ստորագրել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ստեղծման մասին համաձայնագրին իր երկրի միանալու մասին օրենքը:

Ուզբեկստանը կդառնա բանկի յոթերորդ մասնակիցը եւ երրորդ խոշոր բաժնետերը՝ կապիտալում 10% բաժնեմասով։

«Բանկն արդեն սկսել է Ուզբեկստանում ներդրումային ծրագրերի մշակումը, որոնցից առաջինը մտադիր է ֆինանսավորել այս տարի: Յուրաքանչյուր նոր նախագծով եւ յուրաքանչյուր նոր մասնակցի հետ մենք շարունակում ենք կատարել մեր առաքելությունը՝ նպաստելով Եվրասիական տարածաշրջանի կայուն զարգացմանը», - ասել է ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:
Դիտում՝ 5221

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW