Ֆասթ Բանկը իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Այն տեղակայված է քաղաքի կենտրոնում, ապահովված է հարմար ենթակառուցվածքով եւ հասանելի է ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների համար։ «Ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը ներկայացված է Ալավերդի քաղաքում։ Սպասարկման սրահն աշխատելու է 24/7 ռեժիմով։ Մասնաճյուղը համալրված է ժամանակակից սարքավորումներով եւ սպասարկման հարմարավետ սրահով։ Հաճախորդները կարող են կատարել իրենց բանկային բոլոր գործարքները, կատարել փոխանցումներ, վճարումներ, ներդնել ավանդներ, ձեռք բերել պարտատոմսեր եւ կատարել այլ ֆինանսական գործարքներ»,- ասել է Ֆասթ բանկի Ալավերդի մասնաճյուղի կառավարիչ Կոլյա Հարությունյանը: «Ֆասթ Բանկի նպատակն է ավելի հասանելի դարձնել բանկային ծառայությունները տեղացիների եւ հարակից համայնքների բնակիչների համար։ Մասնաճյուղը գործում է հաճախորդամետ մոտեցմամբ՝ ապահովելով արագ, հարմարավետ եւ որակյալ սպասարկում։ Ֆասթ Բանկում գործում են արագ սպասարկման գոտիներ, էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը նվազեցնում է սպասման ժամանակը։ Ֆասթ Բանկը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնվում է մարզերում՝ նպատակ ունենալով բանկային ծառայությունները հասանելի դարձնել բոլորի համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1210