Ամիօ բանկն առաջարկում է ավտովարկի նոր պայմաններ

11.04.2025 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավտովարկ #Ամիօ բանկ
Ամիօ բանկը տրամադրում է ավտովարկ` առանց միջնորդավճարների եւ պարզեցված գործընթացով:

Բանկից հայտնել են, որ վարկը տրամադրվում է եւ առաջնային, եւ երկրորդային շուկայից ավտոմեքենա ձեռք բերելու համար:

Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են`

• կանխավճար` սկսած 10%-ից
• տարեկան տոկոսադրույք՝ 13.7%-15% (փաստացի տոկոսադրույք՝ 14.6% -17,1%)

Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են՝
• կանխավճար` սկսած 20%-ից
• տարեկան տոկոսադրույք` 14.9%-16% (փաստացի տոկոսադրույք՝ 15.9%-18.4%)

Նշվում է, որ Ամիօ բանկով ավտովարկ ստանալու համար պարտադիր չէ ունենալ գրանցված եկամուտ` 50% եւ ավելի կանխավճարի դեպքում վարկի ձեւակերպումը կիրականացվի առանց եկամուտների վերլուծության։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3922

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW