Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ
20.03.2025 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /


Հաճախորդների միջազգային օրը ամեն տարի յուրահատուկ ձեւով նշելը բանկը գեղեցիկ ավանդույթի է վերածել։ Այս տարվա նվերն էլ հաճախորդներին «Ապահով» առանց ավելացման իրավունքի դրամային ավանդի ավելի շահավետ տոկոսադրույքներն են։
Դա նշանակում է, որ մարտի 19-ից 21-ը այն ֆիզիկական անձանց համար, որոնք կներդնեն «Ապահով» առանց ավելացման իրավունքի դրամային ավանդ սկսած 10,000 ՀՀ դրամից մինչեւ 5,000,000 ՀՀ դրամ բանկի մասնաճյուղերում եւ Idram&IDBank հավելվածով, տոկոսադրույքները կսահմանվեն հրապարակված տոկոսադրույքներից 0,5-ով բարձր։
IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանի խոսքով՝ հենց այս արշավն ընտրելը պատահական չէր, քանի որ վերջին շրջանի բանկի տարբեր նախաձեռնություններ նպատակ ունեն խթանել խնայելու մշակույթը հաճախորդների շրջանում․
«Այս անգամ էլ ցանկանում ենք առիթը օգտագործել՝ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր հաճախորդներին, շնորհավորելու նրանց եւ տալու առավել շահավետ պայմաններով ավանդ ներդնելու հնարավորություն»:
Նշվում է, որ եթե նախկինում առցանց ներդրված ավանդների տոկոսադրույքները մասնաճյուղում ներդրվածների համեմատ ավելի բարձր էին 0,3%-ով, ապա այս արշավի շրջանակում հավելյալ 0,3%-ով ավելի տոկոսադրույք չի գործի։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: