Նոր մրցանակ Evoca-ին՝ լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում 2025

02.04.2025 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #The Digital Banker
Global SME Banking Innovation Awards 2025 մրցանակաբաշխության շրջանակում Evocabank-ը “The Digital Banker" կազմակերպության կողմից արժանացել է նոր մրցանակի՝ Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում։

«Փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն են։ Դրանք ստեղծում են աշխատատեղեր, խթանում նորարարությունը եւ ապահովում երկրի տնտեսական աճը։

Evocabank-ում մենք միշտ կարեւորվում ենք ՓՄՁ-ների դերը՝ տրամադրելով ֆինանսավորման լավագույն լուծումներ, որոնք օգնում են նրանց կայանալ, զարգանալ եւ ընդլայնել գործունեությունը։ Իսկ մեր նոր մրցանակը դրա վառ ապացույցն է»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

The Digital Banker-ը միջազգային, հեղինակավոր կազմակերպություն է, որը լուսաբանում է գլոբալ ֆինանսական շուկաները, տեխնոլոգիական նորարարությունները եւ բանկային ոլորտի զարգացման միտումները։ Կազմակերպությունն ամեն տարի իրականացնում է մրցանակաբաշխություն, եւ այն բոլոր բանկերին ու ֆինանսական հաստատությունները, որոնք համապատասխանում են հատուկ մշակված չափորոշիչներին, արժանանում են հատուկ անվանական մրցանակների։

Evocabank-ը շարունակում է մնալ նորարար եւ առաջատար ֆինանսական հաստատություն՝ համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մեծ ներդրումներ են կատարում բանկային եւ ֆինանսական ոլորտում։
Դիտում՝ 9608
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW