IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է
21.03.2025 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /




«Թվային լուծումները գնալով ավելի մեծ տարածում են ստանում եւ մեր հաճախորդների ավելի մեծ տոկոսն է սկսում օգտվել թվային ուղիներից, բայց մենք տեսնում ենք նաեւ, որ Հայաստանի տարբեր մարզերում մեր հաճախորդները սպասում են մեր մասնաճյուղերի բացմանը։ Ուստի, կարեւորելով հաճախորդի պահանջն ու գոհունակությունը, մենք այսօր արդեն Արտաշատ քաղաքում ենք», - ասել է IDBank-ի վաճառքների կազմակերպման եւ տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանը։
IDBank-ի վաճառքների կազմակերպման եւ տարածքային կառավարման վարչության ղեկավարի տեղակալ Սմբատ Ավագյանի խոսքով էլ՝ ինչպես մնացած բոլոր մասնաճյուղերը, այս մեկը եւս հագեցած է ժամանակակից բոլոր անհրաժեշտ լուծումներով․
«Քանի որ մեզ համար առաջնայինը հաճախորդների համար լավագույն ու բարձրորակ սպասարկում ապահովելն է, մենք ձգտում ենք պահել մեր սահմանած նշաձողն ու անընդհատ կատարելագործվել։ Մեր պրոֆեսիոնալ թիմն արդեն նաեւ Արտաշատում պատրաստ է օգնել հաճախորդներին, իսկ մասնաճյուղում առկա է նաեւ IDBanking 24/7 սպասարկման գոտի՝ հնարավոր դարձնելով անկանխիկ գործարքները արագ եւ մի քանի հպումով»:
Բանկի նոր մասնաճյուղի բացման օրը համընկել էր Հաճախորդների միջազգային օրվա հետ, որի առթիվ բանկի բոլոր մասնաճյուղերում երեք օր շարունակ կարելի է առավել շահավետ պայմաններով ավանդ ներդնել։
IDBank-ի Արտաշատի մասնաճյուղը գործելու է Օգոստոսի 23 փողոց, 19/10 հասցեում։ Այս պահին IDBank-ն ունի մասնաճյուղեր Երեւանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում, Հրազդանում, Արմավիրում եւ Արտաշատում։
IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաեւ առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում՝ ավելի քան 23․500 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաեւ Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: