IDBank-ը ՓՄՁ-ների կողքին է
04.04.2025 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /


«Բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր գումարը 6,4 տրիլիոն է, որից 3,1 տրիլիոնը բիզնեսին տրված վարկերն են, իսկ դրա հենց ուղիղ կեսը՝ ՓՄՁ-ներին տրվածներն են։ Այս ցուցանիշը վատ չէ, սակայն որքան շատ լինի, այդքան ավելի ձեռնտու երկու կողմին»,- ամփոփելով 2024թ․ տվյալները՝ ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:
Հայաստանում տարեցտարի էլ ավելի վստահելի եւ ամուր են դառնում ՓՄՁ-բանկեր փոխհարաբերությունները, առանց որոնց անհնար է պատկերացնել նոր բիզնեսի ծնունդը:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ բանկերի առաքելությունը ոչ միայն ֆինանսական միջոցներ տալու մեջ է, այլեւ՝ բիզնեսների հետ համագործակցության ու նրանց առավել մրցակցային մակարդակի բերելու․
«Միմյանց հետ համագործակցելով՝ հարստանում են եւ՛ բանկերը՝ հասկանալով բիզնեսի էությունը, եւ՛ բիզնեսները, որովհետեւ բանկերի կարողություններն անհամեմատ մեծ են»։
«Արագ, ճկուն, հուսալի․ փոքր եւ միջին բիզնեսի աջակցությունը IDBank-ի ֆինանսական քաղաքականության առանցքային կետերից է, բանկն ամեն անգամ նորարարություններով է հանդես գալիս, որպեսզի գաղափարը բիզնեսի վերածելը էլ ավելի հնարավոր դառնա»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
IDBank-ի ՓՄՁ մանրածախ ցանցի զարգացման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանը նշել է, որ IDBank-ում փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների համար նախատեսված մի շարք ֆինանսական լուծումներ ունեն, որոնք հնարավորություն են տալիս ապահովել բիզնեսի զարգացումն ու հաճախորդների ավելացումը՝ միաժամանակ պարզեցնելով բիզնեսի կյանքն ու նվազագույնի հասցնելով թղթաբանությունն ու սպասման ժամկետները։
«Մասնավորապես՝ փոքր ու միջին բիզնեսների համար լավագույն գործիքներ են QR-վճարումների ապահովումը, Rocket Line թվային ապառիկը՝ Rocket Line 0%-ի հնարավորությամբ, IDBank-ի բիզնես քարտերն ու աշխատավարձային նախագծերը՝ ընկերությունների համար ընդլայնված արտոնություններով, հաստատման ու տրամադրման պարզեցված գործընթացով բիզնես-վարկեր», - ասել է Աղվան Աբրահամյանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: