Revolut-ը պատրաստվում է ամերիկյան բանկային լիցենզիա ստանալ
01.04.2021 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ wikimedia.org


ԱՄՆ-ում Revolut-ի ղեկավար Ռոն Օլիվեյրան Business Insider-ին ասել է, որ ստարտափը համապատասխան փաստաթղթեր է ուղարկել Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիային (FDIC) եւ Կալիֆոռնիայի ֆինանսական պաշտպանության եւ նորարարությունների վարչությանը, հաղորդում է Bloomchain.ru-ն:
Լոնդոնյան Revolut-ն ԱՄՆ շուկա է մուտք գործել 2020թ. մարտին: Ներկայումս ընկերությունը գործարկել է բիզնես օգտահաշիվներ բոլոր 50 նահանգներում: Մինչ այդ ստարտափի հաճախորդներին հասանելի էր միայն սպառողական առաջարկը, որն Օլիվեյրան այն ժամանակ անվանեց «փափուկ գործարկում»:
«Revolut-ում մենք միշտ ենք մտածել ԱՄՆ-ի մասին: Դա թե՛ չափերով, թե՛ հնարավորություններով թիվ մեկ շուկան է: Կարծում եմ, մինչ այդ մենք պարզապես պատրաստ չէինք: ԱՄՆ-ում գործարկվելուց առաջ պետք է հիանալի պրոդուկտ մշակել, պետք է ունենալ ուժեղ բիզնես մոդել»,- Insider-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլայ Ստորոնսկին:
Ինչպես նախապես պլանավորված էր, Revolut-ը հայտեր է ուղարկել Կալիֆոռնիա նահանգում բանկային չարտեր ստանալու համար: Ստանալով կարգավորիչի հավանությունը՝ ստարտափը կկարողանա ինքնուրույն ծառայություններ մատուցել Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում:
Ներկայումս Revolut-ը չունի ԱՄՆ-ում բանկային գործունեության լիցենզիա. ընկերությունն իր բոլոր ծառայությունները տրամադրում է լիցենզավորված Metropolitan Commercial Bank-ի միջոցով:
Օլիվեյրայի խոսքով՝ ԱՄՆ-ում սպառողական բիզնեսը գործարկելուց ի վեր Revolut-ի նպատակն էր հավասարության հասնել ստարտափի հաճախորդներին հասանելի պրոդուկտների քանակի առումով: Բիզնես օգտահաշիվների գործարկումն այդ ուղղությամբ քայլ էր հանդիսանում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: