Revolut ֆինտեխ ստարտափը մուտք է գործել ամերիկյան շուկա
27.03.2020 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ cloudfront.net

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, նախօրեին ընկերությունը տեղեկացրել է, որ այսուհետ ԱՄՆ յուրաքանչյուր բնակիչ կարող է գրանցել Revolut օգտահաշիվ եւ պատվիրել դեբետային քարտ:
Քանի որ ընկերությունը Միացյալ Նահանգների տարածքում բանկային գործունեության ծավալելու լիցենզիա չունի, Revolut-ը կհամագործակցի Metropolitan Commercial Bank-ի հետ:
Սկզբնական շրջանում Revolut-ի օգտատերերին ԱՄՆ-ում հասանելի կլինեն հավելվածի միայն բազային գործառույթները: Նրանք կարող են ավանդ դնել, հաշվից հանել եւ գումար ուղարկել, ինչպես նաեւ աշխատավարձ ստանալ օգտահաշվի միջոցով:
Ինչպես եւ եվրոպական շուկայում, Revolut-ի դեբետային քարտը բազմարժութային է՝ փոխարկել գումարը կարելի է անմիջապես հավելվածի մեջ:
«Revolut-ում բազմիցս նշել են, որ ԱՄՆ-ն ստարտափի համար զարգացման առաջնային շուկաներից է: ԱՄՆ շուկա մուտք գործելը հանդիսացավ Ռուսաստանում աշխատելու նրա ծրագրերից հրաժարվելու պատճառներից մեկը,- գրում է պարբերականը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: