Ռուսական արմատներով բրիտանական Revolut ֆինտեխ ստարտափը հրաժարվել է Ռուսաստանում աշխատելու իր ծրագրերից, հայտնում են The Bell-ի աղբյուրները:Ընկերությունում հաստատել են, որ ներկա փուլում ստարտափն իր կիզակետում է պահում Հյուսիսային Ամերիկայի եւ Ասիայի շուկաները, իսկ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի գրասենյակները, որտեղ Revolut-ն ակտիվորեն աշխատակիցներ է ներգրավում, կապված չեն ռուսաստանյան շուկա դուրս գալու հետ եւ կզբաղվեն միայն բիզնեսի աջակցմամբ: Պատճառները, որոնցով պայմանավորված՝ Revolut-ը որոշել է հետաձգել գործարկումը Ռուսաստանում, The Bell-ի կատարած հարցումների համաձայն, կարող են լինել երկուսը:Առաջինը՝ երկրի հետ կապված ռիսկերը. նոր ֆինանսավորման ռաունդից առաջ, որը տեղի էր ունեցել վերջերս, ընկերությունում խուսափում էին Ռուսաստանի հետ ավելորդ զուգորդումից, ասում է հարցվածներից մեկը: 17.02.2020 | 14:33 Revolut ֆինտեխ ստարտափի համահիմնադիրը միլիարդատեր է դարձել Երկրորդ հնարավոր պատճառը Qiwi-ի կողմից ինտեգրման համար լուծումների դանդաղ մշակումն է. հենց Qiwi-ն է համարվում Revolut-ի հնարավոր գործընկերը Ռուսաստանում: «Նրանց մոտ անցած տարի լավ հնարավորություն կար՝ դուրս բերելու Revolut-ը ռուսաստանյան շուկա, սակայն Qiwi-ն բավական դանդաղկոտ գտնվեց»,- նշում է The Bell-ի զրուցակիցներից մեկը: Սակայն Qiwi-ին մոտ կանգնած աղբյուրը ռուսաստանյան կողմի հետ կապված խնդիրներն անհիմն է համարում՝ պնդելով, որ բանկի API-ն պատրաստ է տարբեր ֆինտեխ ստարտափների, այդ թվում՝ Revolut-ի հետ ինտեգրման համար: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 18740