Revolut ֆինտեխ ստարտափի համահիմնադիրը միլիարդատեր է դարձել
17.02.2020 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ sputniknews.lt

Ինչպես հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան տարբերականը, այս ռաունդի շնորհիվ ստարտափի համահիմնադիր Նիկոլայ Ստորոնսկիի կարողությունը կկազմի ավելի քան $1,6 մլրդ:
Վերջին անգամ Revolut-ը գնահատվել էր 2018թ. ապրիլին. այն ժամանակ ֆինանսավորման ներգրավման հերթական ռաունդից հետո ստարտափն արժեր $1,7 մլրդ:
Իսկ Նիլոլայ Ստորոնսկիի կարողությունը 2019թ. ապրիլին հրապարակված՝ Ռուսաստանի 200 հարուստ գործարարների ցուցակում Forbes-ը գնահատել էր $500 մլն:
Նոր ռաունդում հիմնական ներդրողի դերում հանդես է գալիս Technology Crossover Ventures (TCV) ներդրումային ընկերությունը: Սա նրա առաջին ներդրումն է Revolut-ում՝ $150 մլն:
Revolut-ը գումար է ստացել նաեւ Bond Capital-ից եւ Ribbit Capital-ից: Ընդհանուր առմամբ, ստարտափը ներգրավել է $500 մլն՝ վաճառելով նոր բաժնետոմսերը:
Revolut-ը հրաժարվել է մեկնաբանել գործարքը: Telegraph-ի տվյալներով՝ նոր ռաունդի արդյունքների մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ:
$500 մլն ներգրավելու մտադրության մասին Financial Times-ին ասել էր Revolut-ի օպերացիոն տնօրեն Ռիչարդ Դեյվիսը: Նա ակնկալում էր, որ այդ միջոցները հնարավոր կլիներ ներգրավել մինչեւ 2020թ.: Դեյվիսը բացատրում էր միջոցների ներգրավման անհրաժեշտությունը նրանով, որ Revolut-ը ցանկանում է «կրկնակին ներդնել իր աճի մեջ»:
Անցած տարի աշնանը ընկերությունը հայտնել էր Visa-ի հետ գործընկերության մասին, որի նպատակն էր 24 նոր երկրում աշխատելը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: