Revolut ֆինտեխ ստարտափը նախատեսում է մինչեւ 2019թ. վերջ աշխատանք սկսել ԱՄՆ-ում եւ Սինգապուրում:Ինչպես հաղորդում է VC.ru-ն, վկայակոչելով Reuters-ը, 2020թ. ստարտափը նախատեսում է դուրս գալ նաեւ Լատինական Ամերիկայի եւ Ասիայի նոր շուկաներ: Բացի նշված տարածաշրջաններից, Revolut-ը մտադիր է ընդհանուր առմամբ աշխատանք ծավալել 24 նոր շուկաներում: Revolut-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նիկոլայ Ստորոնսկիի խոսքով՝ էքսպանսիան կախված կլինի կարգավորիչների կողմից անհրաժեշտ թույլտվությունների ստացումից: Բացի այդ, մինչեւ 2020թ. ամառը Revolut-ը մտադիր է ավելացնել աշխատակիցների թիվը 1,5 հազարից մինչեւ 5 հազար: Համագործակցությունը Visa-ի հետ բացառիկ չէ, սակայն բոլոր քարտերի առնվազն 75%-ը թողարկվելու է այս վճարային համակարգի հետ համատեղ: Նիկոլայ Ստորոնսկիի կարծիքով՝ նոր շուկաներ մուտք գործելը կարող է 2020թ. կրկնապատկել կամ եռապատկել Revolut-ի հաճախորդների քանակը: Այսօր ընկերությունն ունի 8 մլն հաճախորդ: Ստորոնսկին նշել է, որ միջինում հաճախորդները ծառայության հաշվին պահում են €1 հազ., իսկ դեպոզիտների վրա ընդհանուր գումարն այսօր կազմում է €8 մլրդ:Ռուսական արմատներով բրիտանական Revolut ստարտափն աշխատում է 2015 թվականից: Ընկերության հիմնական գործառույթն է տարադրամի փոխանակումն առանց բանկային միջնորդավճարի, իսկ 2019թ. ստարտափը գործարկեց բաժնետոմսերի առուվաճառքի գործառույթը:Հիմնադրման օրվանից Revolut-ը ներգրավել է $336,4 մլն: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 19332