2015թ. Լոնդոնում հիմնված Revolut ֆինանսական ստարտափը պատրաստվում է մուտք գործել ռուսաստանյան շուկա եւ նպատակ ունի առաջ անցնել հեռահար ձեւաչափով գործող Տինկոֆ Բանկից եւ Ռոկետբանկից։ Այս մասին Republic.ru կայքին տված հարցազրույցում ասել է Revolut ստարտափի համահիմնադիր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտ Նիկոլայ Ստորոնսկին։ Նրա փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորությունում ընկերության հիմնումը պայմանավորված էր այնտեղի բարենպաստ միջավայրով՝ օրենքների եւ կարգավորման առումով։ Միաժամանակ, դա մեծ շուկա է, «անմիջապես Լոնդոնից պրոդուկտը կարելի է տարածել ամբողջ Եվրոպայով, իսկ դա 350 մլն մարդ է՝ միջին տարեկան լավ եկամուտով»։ Ի սկզբանե ստարտափը մշակել էր դեբետային քարտ, որի միջոցով հնարավոր էր վճարումներ կատարել յուրաքանչյուր երկրում՝ փոխանակելով արժույթը միջբանկային փոխարժեքով։ Քարտը հնարավորություն էր տալիս հաշիվներ բացել մի քանի արժույթով, եւ քարտապանը կարող էր փոխանցել, փոխարկել գումարը եւ առանց միջնորդավճարի վճարումներ կատարել շրջագայությունների ժամանակ՝ ղեկավարելով այդ ամենը հատուկ հավելվածում։ «Մինչ օրս աշխարհում ոչ ոք նման բան չի առաջարկում, եւ այդ պատճառով մեզ մոտ այդպիսի մեծ աճ է եղել»,- նշել է Նիկոլայ Ստորոնսկին։Այսօր Revolut-ն աշխատում է արդեն 130 արժույթով (այդ թվում՝ երեք կրիպտոարժույթով), ընկերության ծառայությունից օգտվում է ավելի քան 1 մլն մարդ (հիմնականում Միացյալ Թագավորությունում)։ Ընդհանուր առմամբ, ստարտափը ներգրավել է $83 մլն-ի ներդրում, այդ թվում՝ $5 մլն իր հաճախորդներից քրաուդֆանդինգի շրջանակում։ Արդեն 2018թ. ավարտին Revolut-ը նախատեսում է քարտեր տրամադրել նաեւ Ռուսաստանում։ Ակնկալվում է, որ սկզբնական փուլում ստարտափն աշխատելու է որպես ոչ վարկային ֆինանսական կազմակերպություն, իսկ հետագայում արդեն կստանա բանկային լիցենզիա։Նիկոլայ Ստորոնսկին նշել է, որ ներկայում Revolut-ն օրական ավելի շատ հաշիվ է բացում, քան դա անում է Տինկոֆ Բանկը, եւ ստարտափը նախատեսում է Ռուսաստանում առաջ անցնել ինչպես Տինկոֆ Բանկից, այնպես էլ Ռոկետբանկից. «Ընդ որում, ի տարբերություն Ռոկետբանկի, մենք վերնակառույց չենք։ Մենք չենք պայմանավորվել բանկերի հետ, մենք համակարգի լիիրավ անդամ ենք, ստանում ենք բոլոր լիցենզիաները եւ ստեղծում ենք մեր ենթակառուցվածքը։ Ըստ էության, մենք հանդես ենք գալիս որպես մարկետմեյքեր եւ տալիս ենք միջբանկային գին»։Անդրադառնալով ապագային միտված կանխատեսումներին՝ Նիկոլայ Ստորոնսկին տեսակետ է հայտնել, որ 20-25 տարի հետո շուկայում կլինեն ընդամենը մի քանի գլոբալ խաղացողներ, որոնք կներկայացնեն ֆինանսական ծառայությունների ամբողջ սպեկտրը։ «Ֆինանսական կյանքի կենտրոն կդառնա ինչ-որ հավելված, որի միջոցով հնարավոր կլինի անել բացարձակապես ամեն ինչ։ Չեն լինի լոկալ բանկեր, կլինեն մի քանի գլոբալ բանկեր»,- նշել է գործարարը։ Նիկոլայ Ստորոնսկին նաեւ խոստովանել է, որ նախկինում թերահավատորեն էր վերաբերվում կրիպտոարժույթներին, սակայն ավելի ուշ հասկացել է, որ «այնուամենայնիվ, ապագան նրանցն է»։ Ընդ որում, նրա կարծիքով, բիթքոինը ամենակատարյալ տեխնոլոգիան չէ, եւ դրան կփոխարինեն ուրիշները։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 20522