Revolut-ը կզբաղվի բաժնետոմսերով

22.08.2019 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut
Ռուսական արմատներով բրիտանական Revolut ֆինտեխ ընկերությունը գործարկել է բաժնետոմսերի առուվաճառքի գործառույթը, հայտնում է Rusbase բիզնես պորտալը:

Ծառայությունը հնարավորություն է ընձեռում Nasdaq եւ NYSE բորսաներից 300 ընկերությունների բաժնետոմսեր գնել եւ վաճառել:

Այս հնարավորությունից կարող են օգտվել Revolut Metal քարտապանները: Հաճախորդները կարող են ամսական մինչեւ 100 գործարք կատարել առանց միջնորդավճարների, այնուհետեւ մեկ գործարքի համար միջնորդավճարը կկազմի £1:


Revolut-ի հաղորդագրությունում նշվում է, որ փորձարկման փուլում միջնորդավճարներ չեն գործի: Այդ փուլի ավարտի մասին ընկերությունը խոստանում է հայտարարել նախապես:

Revolut-ը բանկային ծառայություն է, որը հնարավորություն է տալիս հաշիվներ բացել, տարադրամ փոխանակել եւ ներքին ու միջազգային փոխանցումներ կատարել: Ստարտափը 2015թ. Լոնդոնում հիմնել են ռուսաստանցի Նիկոլայ Ստորոնսկին եւ ուկրաինացի Վլադ Յացենկոն:

2018թ Revolut-ը դարձավ միլիարդատեր ընկերություն: Այն գնահատվեց $1,7 մլրդ: Տարվա վերջին Revolut-ը հայտարարեց, որ մտադիր է դուրս գալ Ճապոնիայի, Սինգապուրի եւ ԱՄՆ-ի շուկաներ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 22527

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW