Revolut-ը մտադիր է բրիտանական բանկային լիցենզիա ստանալ

10.03.2020 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut
Ռուսական արմատներով բրիտանական Revolut ֆինտեխ ստարտափը բանկային լիցենզիա ստանալու համար հայտ կներկայացնի Անգլիայի Բանկին:

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, վկայակոչելով The Sunday Times թերթը, Նիկոլայ Ստորոնսկիի ընկերությունը մտադիր է լիարժեք բանկ դառնալ մինչեւ 2020թ. ավարտը:

2015-ին հիմնադրվելուց ի վեր՝ Revolut-ն աշխատում էր Մեծ Բրիտանիայում՝ առանց բանկային լիցենզիայի: Ստարտափի հաճախորդներն այսօր էլ կարող են ավանդներ ձեւակերպել. Barclays բանկի հետ գործընկերության շնորհիվ նրանց ավանդները պաշտպանված են Ֆինանսական ծառայությունների ոլորտում փոխհատուցման ծրագրով:  


Վարկավորման հետ կապված ծառայությունների մատուցման համար Revolut-ը համագործակցում է նաեւ Lending Works p2p հարթակի հետ:

2018թ. Լիտվայի Բանկը Revolut-ին եվրոպական բանկային լիցենզիա էր տրամադրել: Քանի որ մինչ վերջերս Մեծ Բրիտանիան Եվրոմիության մաս էր կազմում, այդ լիցենզիան բավարար էր, սակայն Բրեքսիթից հետո Լիտվայի տրամադրած լիցենզիան կկորցնի իր ուժը: Հենց այդ պատճառով էլ ստարտափը պատրաստվում է հայտ ուղարկել Անգլիայի Բանկին:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 20552

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW