Revolut ֆինտեխ ստարտափը լքում է կանադական շուկան
19.03.2021 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /


Կանադացի օգտատերերին հասցեագրված էլեկտրոնային նամակում ընկերությունը գրում է, որ մարտի 29-ից իրենք այլեւս չեն կարողանա համալրել Revolut-ում իրենց հաշիվը: Ապրիլի 12-ից ստարտափը կդադարի ընդունել պլաստիկ վճարային քարտերի թողարկման պատվերներ, իսկ մայիսի 15-ից կդադարեցնի հաճախորդների հաշիվների սպասարկումը: Եթե մինչ այդ որոշ օգտատերեր չհասցնեն հանել իրենց գումարները, Revolut-ը խոստանում է դրանք վերադարձնել ամբողջ ծավալով:
Այս տեղեկատվությունը հաստատվում է նաեւ Twitter-ում Revolut-ի հաղորդագրություններով: Ստարտափը չի բացառում, որ հետագայում կարող է վերադառնալ կանադական շուկա:
Revolut-ը Կանադայում գործարկման համար նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էր 2019թ․-ին: Նույն տարում ստարտափը ներկայացրեց իր առաջարկի բետա տարբերակը՝ նախքան պաշտոնական գործարկումը օգտատերերին հասանելիություն ապահովելով հաշիվներին: Այնուամենայնիվ, նախագիծն այդպես էլ դուրս չի եկել բետա փուլից:
«Գործարքների փակումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է երկու առանցքային գործոններով. Կանադայում բանկային լիցենզիա ստանալու դժվարությամբ եւ տեղական ֆինտեխ ստարտափների կողմից մրցակցությամբ: Հատկանշական է, որ ավելի վաղ Revolut-ի ղեկավարությունը Կանադան համարում էր արտաքին գերակա շուկաներից մեկը»,- գրում է պարբերականը:
Օգտվելով առիթից նշենք, որ «Տինկոֆ» խմբի (TCS Group) հիմնադիր Օլեգ Տինկովը օրերս դասել էր Revolut-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ստորոնսկուն այն գործարարների շարքին, որոնք հինգ տարուց կդառնան Ռուսաստանում ամենահարուստ մարդիկ։ Ստորոնսկուց բացի, «Տինկովի թոփում» ներառվել են նաեւ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ու Playrix խաղային ընկերության հիմնադիրներ Դմիտրի եւ Իգոր Բախման եղբայրները։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: