Revolut-ը $80 մլն է ներգրավել՝ ամերիկյան ուղղությամբ ընդլայնվելու համար

05.08.2020 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut #Նիկոլայ Ստորոնսկի #ներդրումներ
Ռուսական արմատներով Revolut ֆինտեխ ստարտափը կալիֆորնիական TSG Consumer Partners վենչուրային ընկերությունից $80 մլն է ներգրավել։

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, ներդրումները համալրել են փետրվար ամսին կայացած ֆինանսավորման ռաունդը, որի ընթացքում ստարտափը $500 մլն էր ներգրավել։

Չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամին, ստարտափը նախկինի պես գնահատվում է $5,5 մլրդ։

Ստարտափը լրացուցիչ ներդրումներ չէր փնտրում, սակայն, ինչպես նշել է Revolut-ի համահիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին, TSG-ն իր ընկերությանը «գրավիչ առաջարկ է արել»։

Վենչուրային ընկերությունից ստացած գումարը Revolut-ը կուղղի ամերիկյան ուղղությամբ ընդլայնվելուն, ինչպես նաեւ վերջերս գործարկված լոյալության ծրագրի զարգացմանը։



ԱՄՆ-ում ընկերության ծառայության պաշտոնական գործարկումը կայացել էր այս տարվա մարտին։ Քանի որ Ստորոնսկու ընկերությունը չունի լիցենզիա ԱՄՆ-ում բանկային գործունեություն ծավալելու համար, իր ընկերության ավանդների պահպանմամբ զբաղվում է Metropolitan Commercial Bank-ը։ Լիցենզավորված բանկի հետ համագործակցության շնորհիվ՝ Revolut-ի հաճախորդների գումարներն ապահովագրված են ԱՄՆ Ավանդների երաշխավորման դաշնային կորպորացիայի (FDIC) կողմից։

Դրանից բացի, Revolut-ը մտադրված է ընդլայնել իր ներկայությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում։ Ընկերությունն աշխատում է նաեւ իր հավելվածի մեջ ընդգրկված բաժանորդագրությունների մենեջերի վրա, որը հնարավորություն կտա տեսնել ակտիվ բաժանորդագրությունները եւ ծանուցումներ ստանալ անմիջապես սմարթֆոնի էկրանին։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 11896
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW