Շարունակվում է Իդրամի ֆինանսական գրագիտության արշավը Հայաստանի կրթական հաստատություններում։ Օրերս հերթական սեմինարն է կայացել Օհանյան կրթահամալիրում, որի ընթացքում դպրոցականներին է ներկայացվել կարեւոր ու անհրաժեշտ տեղեկատվություն ֆինանսների գրագետ տնօրինման, խնայելու կարեւորության մասին։Իդրամից հայտնել են, որ երեխաներին մանրամասն ներկայացվել են ֆինանսական զեղծարարությունների ամենատարածված տեսակներն ու տարբերիչ մեխանիզմները, դրանցից պաշտպանվելու կանոնները։Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի կարծիքով՝ ֆինանսական գրագիտության թեման ոչ միայն կարեւոր ու օրակարգային է, այլեւ շատ հետաքրքիր է երեխաների համար․ «Ինչպես արդեն տեղյակ եք, Հայաստանում դպրոցականների ֆինանսական գրագիտության ուղղությամբ իրականացվում են մի շարք պետական ծրագրեր եւ նախաձեռնություններ։ Հատկապես կարեւոր ու արդյունավետ են ՀՀ ԿԳՄՍ եւ ՀՀ ԿԲ-ի ջանքերը՝ Հայաստանի դպրոցականների շրջանում ֆինանսական գրագիտության զարգացման ուղղությամբ։ Իդրամ ընկերությունը, որպես շահագրգիռ կողմ, առաջնորդվելով ՀՀ կառավարության Ֆինանսական կրթության ազգային ռազմավարության դրույթներով, իր կողմից եւս համեստ ներդրում է կատարում բնակչության, այդ թվում՝ դպրոցականների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման գործում։ Պետք է նշեմ, որ մեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության ուղղություններից մեկը հենց ֆինանսական գրագիտությունն է, եւ մենք այն համարում ենք կայուն ու պաշտպանված հասարակություն ունենալու գրավականներից մեկը։ Այսօրվա միջոցառումը հերթականն է, եւ այս շարքը շարունակական է լինելու։ Վստահ ենք, որ երեխաներին փոխանցված գիտելիքները կունենան կարեւոր նշանակություն իրենց հետագա կյանքում»: Հանդիպման գլխավոր հյուրերից էր Իդրամ Ջունիորը, որի հետ երեխաները միշտ սիրով են շփվում։ Հայաստանում առաջին ու միակ մանկական ֆինանսական հավելվածը, որը ստեղծվել է երեխաների շրջանում ֆինանսական գրագիտությանը նպաստելու նպատակով, արդեն հասցրել է դառնալ երեխաների սիրելի ու վստահելի ընկերը ֆինանսների աշխարհում։ «Դուք եւս կարող եք միանալ Ջունիորի հետաքրքիր ու զվարճալի ճամփորդությանը՝ պարզապես ներբեռնելով հավելվածը Ձեր երեխաների սմարթֆոններում։ Idram Junior հավելվածի միջոցով երեխաները հնարավորություն կստանան անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել եւ ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից եւ անվտանգ գործիքի միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում:Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 16457