Ռուսաստանում Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերի աշխատանքի դադարումից հետո ռուսաստանցիների 35%-ը պատրաստ է ձեւակերպել «Мир»-UnionPay քոբրենդինգային քարտը, ասված է աշխատանքի որոնման SuperJob ծառայության ուսումնասիրության մեջ։Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հարցմանը մասնակցել է 1600 տնտեսապես ակտիվ քաղաքացի Ռուսաստանի բոլոր շրջաններից։Վերլուծաբանները պարզել են, որ «ռուսաստանցիների 35%-ը նախատեսում է ձեւակերպել «Мир»-UnionPay քարտը՝ 180 երկրում ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելու հնարավորությամբ»: Հետազոտության համաձայն՝ հարցվածների 37%-ը նման քարտի կարիք չի ունենա, 28%-ը դժվարացել է որոշում կայացնել։Միաժամանակ, ըստ հետազոտության հեղինակների, տղամարդիկ ավելի հաճախ, քան կանայք, ցանկանում են ունենալ «Мир»-UnionPay քարտը՝ համապատասխանաբար 39% եւ 28%: 45 տարեկանից բարձր հարցվածներն ավելի հաճախ, քան երիտասարդ տարիքի քաղաքացիները, նշել են «պլաստիկի» ձեւակերպման մասին (37%)։ Սակայն ամենից շատ ցանկացողներն ամսական սկսած 80 հազար ռուբլի եկամուտ ունեցող ռուսաստանցիների շրջանում են (44%): 08.03.2022 | 17:07 Չինական UnionPay-ը՝ այլընտրանք Visa եւ Mastercard համակարգերին Չինական China UnionPay (CUP) ազգային վճարային համակարգը գործարկվել է 2002 թվականին՝ երկրից դուրս չինական բիզնեսներին աջակցելու համար: Ստեղծման նախաձեռնողներն էին Պետխորհուրդը եւ Չինաստանի Ժողովրդական բանկը։ Դրա բաժնետերերն են ավելի քան 200 ֆինանսական հաստատություններ։2007 թվականին Ռուսաստանում սկսեցին ընդունել CUP քարտերը։ 2014-ին ռուսաստանյան բանկերը սկսեցին դրանք թողարկել։ 2016-ին Պլաստիկ քարտերի ազգային համակարգը (НСПК) եւ չինական CUP-ը պայմանավորվեցին գործարկել «Мир»-UnionPay քոբրենդինգային քարտի նախագիծը:Այդպիսի քարտեր են թողարկում ռուսաստանյան մի քանի բանկեր։ Հավանական է, որ կաճի այն բանկերի թիվը, որոնք կսկսեն թողարկել UnionPay քարտերը։ «Սբեր»-ը, «Ալֆա-բանկ»-ը եւ «Տինկոֆ»-ն արդեն հայտարարել են այս ուղղությամբ աշխատելու մասին։ 09.03.2022 | 11:47 Visa-ին եւ Mastercard-ին այլընտրանք համարվող JCB-ն դադարեցնում է աշխատանքը ՌԴ-ում Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ճապոնական JCB վճարային համակարգը որոշում կայացրեց դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում։ Հատկանշական է, որ այն բանից հետո, երբ Visa եւ Mastercard համակարգերը որոշեցին դադարեցնել իրենց աշխատանքը Ռուսաստանում, JCB-ն դիտարկվում էր որպես այլընտրանք այս համակարգերին։ Մասնավորապես, JCB քարտերը կարող էին փոխարինել Visa-ին եւ Mastercard-ին։ JCB քարտերը թողարկվում էին ռուսաստանյան որոշ բանկերի կողմից: Բացի այդ Ռուսաստանում թողարկվում էին «Мир»-JCB քոբրենդինգային քարտերը: Ներկա դրությամբ դեռեւս որպես այլընտրանք մնում է միայն «Мир»-UnionPay քարտը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 30115