Visa-ն ու Mastercard-ը միաժամանակ դադարեցնում եմ աշխատանքը ՌԴ-ում

06.03.2022 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #Mastercard #Ռուսաստան
Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը միաժամանակ որոշում են ընդունել դադարեցնել իրենց աշխատանքը Ռուսաստանում։

«Այս պահից սկսած Visa-ն կաշխատի Ռուսաստանի հաճախորդների եւ գործընկերների հետ՝ առաջիկա օրերին դադարեցնելու Visa-ի բոլոր գործարքները: Երբ գործընթացն ավարտվի, Ռուսաստանի Դաշնությունում թողարկված Visa քարտերով նախաձեռնված բոլոր գործարքներն այլեւս չեն գործի երկրից դուրս»,- ասված Visa-ի հաղորդագրությունում։

Իսկ Mastercard-ում հայտարարել են, որ «այս միջոցը ենթադրում է, որ ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերն այլեւս չեն սպասարկվի Mastercard համակարգի կողմից»: Բացի այդ, ընկերությունում ընդգծել են, որ երկրից դուրս թողարկված Mastercard քարտերը Ռուսաստանի տարածքում չեն աշխատի։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցություն է հայտնել ամերիկյան Visa եւ Mastercard ընկերությունների՝ Ռուսաստանում ծառայությունները դադարեցնելու որոշմանը, ասված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դիտում՝ 14422

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW