Visa-ին եւ Mastercard-ին այլընտրանք համարվող JCB-ն դադարեցնում է աշխատանքը ՌԴ-ում

09.03.2022 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#JCB #Visa #Mastercard
Ճապոնական JCB վճարային համակարգը որոշել է դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով JIJI գործակալությունը։

«Ռուսաստանում թողարկված JCB քարտերը չեն սպասարկվի արտասահմանում, այլ երկրներում թողարկվածները՝ Ռուսաստանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Nikkei թերթի տվյալներով՝ այս միջոցներն ուժի մեջ կմտնեն մարտի 14-ից։

JCB-ն ստեղծվել է 1961 թվականին, Ճապոնիայի խոշորագույն վճարային համակարգն է եւ աշխարհի յոթ առաջատար վճարային համակարգերից մեկը: Քարտերի ընդունման կետերի թվով այն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում վճարային համակարգերի շարքում։ JCB-ի քարտերն ընդունվում են վճարման համար 190 երկրում։

Հատկանշական է, որ այն բանից հետո, երբ Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը որոշեցին դադարեցնել իրենց աշխատանքը Ռուսաստանում, JCB-ն դիտարկվում էր որպես այլընտրանք այս համակարգերին։ Մասնավորապես, JCB քարտերը կարող էին փոխարինել Visa-ին եւ Mastercard-ին։ JCB քարտերը թողարկվում էին ռուսաստանյան որոշ բանկերի կողմից: Բացի այց Ռուսաստանում թողարկվում էին «Мир»-JCB քոբրենդինգային քարտերը:



Ներկա դրությամբ դեռեւս որպես այլընտրանք է դիտարկվում չինական UnionPay վճարային համակարգը: 2007 թվականին Ռուսաստանում սկսեցին ընդունել UnionPay քարտերը։ 2014-ին ռուսաստանյան բանկերը սկսեցին դրանք թողարկել։ 2016-ին Պլաստիկ քարտերի ազգային համակարգը (НСПК) եւ չինական UnionPay պայմանավորվեցին գործարկել «Мир»-UnionPay քոբրենդինգային քարտի նախագիծը:

Այդպիսի քարտեր թողարկում են ռուսաստանյան մի քանի բանկեր։ Հավանական է, որ կաճի այն բանկերի թիվը, որոնք կսկսեն թողարկել UnionPay քարտերը։ «Սբեր»-ը, «Ալֆա-բանկ»-ը եւ «Տինկոֆ»-ն արդեն հայտարարել են այս ուղղությամբ աշխատելու մասին:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 21429
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW