Մայիսի 21-ին «Գազպրոմ էքսպորտ»-ը կդադարեցնի մատակարարումները ֆիննական Gasum ընկերությանը՝ ապրիլին մատակարարված գազի դիմաց չվճարելու պատճառով։ Մայիսի 17-ին Gasum-ը հայտարարել էր, որ չի կատարի «Գազպրոմ»-ի՝ մատակարարված գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը։«Մայիսի 20-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ (պայմանագրով նախատեսված վճարման վերջնաժամկետը) «Գազպրոմ էքսպորտ»-ը Gasum-ից չի ստացել ապրիլին գազի մատակարարումների համար վճարումը։ Այդ կապակցությամբ «Գազպրոմ էքսպորտ»-ը ծանուցել է Gasum-ին 2022 թվականի մայիսի 21-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին մինչ այն պահը, երբ վճարումը կկատարվի [ՌԴ Նախագահի] հրամանագրով սահմանված կարգով», - ասված է «Գազպրոմ էքսպորտ»-ի հաղորդագրության մեջ։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ի պատասխան այն հանգամանքին, որ Gasum-ն արբիտրաժային վարույթ է հարուցել գազի մատակարարման պայմանագրի առնչությամբ, «Գազպրոմ էքսպորտ»-ը հայտարարել է, որ իրենք հնարավոր միջոցներով կպաշտպանեն իրենց շահերը արբիտրաժային վարույթում։Ավելի վաղ Gasum-ը հայտարարել էր, որ մայիսի 21-ից կդադարեցվի բնական գազի ներմուծումը Ռուսաստանից։ Մայիսի 21-ից սկսած՝ գալիք ամառային սեզոնին, ընկերությունն իր հաճախորդներին գազ կմատակարարի այլ աղբյուրներից՝ Balticconnector գազատարով, ասված էր ընկերության հայտարարության մեջ։Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2021 թվականին ռուսաստանյան գազի մատակարարումները Ֆինլանդիա կազմել են մոտ 1,8 միլիարդ խորանարդ մետր։ 20.05.2022 | 13:02 Citi. ՌԴ-ն այս տարի Եվրոպային գազի վաճառքից կարող է ստանալ ռեկորդային $100 մլրդ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին «Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել էր գազի մատակարարումը Bulgargaz-ին (Բուլղարիա) եւ PGNiG-ին (Լեհաստան)՝ ռուբլով չվճարելու պատճառով։ Մայիսի 13-ին Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել էր, որ հուլիսի 1-ից Բուլղարիան կկարողանա ամբողջ ծավալով գազ ստանալ Ադրբեջանից:Օրերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը տեղեկացրել էր, որ «Գազպրոմ էքսպորտ»-ի 54 հաճախորդ ընկերությունների մոտ կեսն արդեն ռուբլով հաշիվներ է բացել ռուսաստանյան գազի մատակարարումների դիմաց վճարելու համար: Tweet Դիտում՝ 7029