Հուլիսի 1-ից Բուլղարիան կկարողանա ամբողջ ծավալով գազ ստանալ Ադրբեջանից: Այս մասին այսօր խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը։«Մենք կարող ենք գազ ստանալ Ադրբեջանից հուլիսի 1-ից ամբողջ ծավալով, այդ մատակարարումը կախված չէ Հունաստանի հետ միջհամակարգային գազատարի կառուցման ավարտից»,- Պետկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Պետկովը նաեւ տեղեկացրել է, որ ստորագրվել է ԱՄՆ-ից երկու լցանավերով (տանկեր) հեղուկ գազ մատակարարելու մասին պայմանագիրը, եւ նավերի բեռնաթափման տեղ է ամրագրվել։ «Ամերիկյան գազը նույնպես կմատակարարվի Բուլղարիա, ամեն ինչ համաձայնեցված է»,- հավելել է նա։Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ««Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել էր գազի մատակարարումը Bulgargaz-ին (Բուլղարիա) եւ PGNiG-ին (Լեհաստան)՝ ռուբլով չվճարելու պատճառով»: 05.05.2022 | 17:00 Մինչեւ տարեվերջ ադրբեջանական գազի առաքումները Եվրոպա կգերազանցեն 10 մլրդ խ.մ. Մայիսի 5-ին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել էր, որ ադրբեջանական գազի մատակարարումները դեպի Եվրոպա մինչեւ այս տարվա վերջ կգերազանցեն 10 միլիարդ խորանարդ մետրը:Շահբազովի խոսքով՝ Հարավային գազային միջանցքը՝ եվրոպացի սպառողներին շահավետ գներով անխափան բնական գազ տրամադրելով, «կարճ ժամանակում ապացուցել է իր ռազմավարական նշանակությունը»։ «Ադրբեջանը մտադիր է շարունակել էներգիայի հուսալի մատակարարի դեր խաղալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական երկրների համար»,- ընդգծել էր նա։Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր չէ մրցակցել Ռուսաստանի հետ գազի եվրոպական շուկայում: «Մեր մտքով անգամ չի անցել գազի եվրոպական շուկայում մրցակցել Ռուսաստանի հետ, քանի որ մատակարարումների ծավալներն անհամեմատելի են»,- ասել էր նա: Tweet Դիտում՝ 8094