Ադրբեջանը մտադիր չէ մրցակցել Ռուսաստանի հետ գազի եվրոպական շուկայում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ այսօր ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային համաժողովում։«Մեր մտքով անգամ չի անցել գազի եվրոպական շուկայում մրցակցել Ռուսաստանի հետ, քանի որ մատակարարումների ծավալներն անհամեմատելի են»,- Ալիեւի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Միաժամանակ, նա չի բացառել դեպի Իտալիա գազի մատակարարումների կրկնապատկումը՝ դրանք հասցնելով տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։ Սակայն դրա համար, ընդգծել է Ալիեւը, անհրաժեշտ է ավելացնել Անդրադրիատիկ գազատարի (TAP) հզորությունը։ Նա հավելել է, որ «մեկ ամսում հնարավոր չէ այդ հարցը լուծել»։ 24.02.2022 | 13:10 Ալիեւ․ նույնիսկ փոքր ծավալները կարող են եղանակ ստեղծել գազի շուկայում 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսել է գազի առեւտրային մատակարարումները դեպի Եվրոպա Անդրադրիատիկ խողովակաշարով, որը Հարավային գազային միջանցքի (SGC) անբաժանելի մասն է։25 տարվա համար հաշվարկված մատակարարումները նախատեսում են տարեկան ավելի քան 10 մլրդ խ.մ. ադրբեջանական գազի արտահանում դեպի եվրոպական շուկա, որից 8 մլրդ խ.մ. բաժին է ընկնում Իտալիային, մեկական խ.մ.՝ Հունաստանին եւ Բուլղարիային: 878 կիլոմետրանոց Անդրադրիատիկ գազատարի թողունակությունը 10 միլիարդ խորանարդ մետր է, հետագայում նախատեսվում է դրա կրկնապատկումը։Հարավային գազային միջանցքը, որը ձգվում է 3,5 հազ․ կիլոմետր Բաքվից դեպի հարավային Իտալիա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի եւ Ալբանիայի տարածքով, ինտեգրված խողովակաշարային համակարգ է, որը ներառում է նաեւ Հարավային Կովկասի եւ Անդրանատոլիական գազատարները: Դրա հզորությունը 16 միլիարդ խորանարդ մետր է։ SGC-ի համար հումքի հիմնական աղբյուրը Շահ Դենիզ հանքավայրն է՝ 1,2 տրիլիոն խ․մ․ պաշարներով։ Tweet Դիտում՝ 10114