Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են ակտիվորեն համագործակցել Եվրոպա գազի մատակարարումները համակարգելու համար։Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիրների ակումբում ռուսաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը։Նրա խոսքով՝ Մոսկվան ու Բաքուն հստակ հասկանում են՝ որքան գազ կարող են վաճառել եվրոպական շուկայում, որպեսզի միմյանց համար խնդիրներ չստեղծեն։ Ալիեւը նշել է, որ վառելիքի բարձր գները չեն բխում երկու երկրների շահերից։ «Ուստի կարծում եմ, որ այստեղ մրցակցության մասին խոսք չկա, ծավալներն անհամեմատելի են, բայց պարզ է, որ նույնիսկ փոքր ծավալները կարող են եղանակ ստեղծել գազի շուկայում։ Սրանից խուսափելու համար մենք պատրաստ ենք աշխատել ռուսաստանյան կողմի հետ այս ուղղությամբ»,- ընդգծել է նա։Ինչպես նշել է Ալիեւը, Ադրբեջանը Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից ստանում է գազի մատակարարումների ավելացման դիմումներ։ 07.02.2022 | 10:29 ԵՄ-ն սպասում է, որ Ադրբեջանից գազի մատակարարումը շուտով կհասնի 10 մլրդ խ․մ․ «Բայց հարցը նրանում է, որ մեզ մոտ բոլոր ծավալներն են, որոնք մենք մատակարարում ենք Եվրոպա, իսկ դա մենք սկսել ենք անել մեկ տարի առաջ, երբ կառուցվեց Անդրադրիատիկ գազատարը, վաղուց պայմանագրեր կային՝ չորս կամ հինգ տարի առաջ։ Բոլորդ էլ գիտեք, որ գազն այնպիսի ապրանք է, որը նախ պետք է վաճառել, հետո արդյունահանել։ Ուստի մենք չէինք նախատեսում, որ լրացուցիչ կարիք կունենանք»։ Tweet Դիտում՝ 3027