ԵՄ-ն սպասում է, որ Ադրբեջանից գազի մատակարարումը շուտով կհասնի 10 մլրդ խ․մ․
07.02.2022 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ eudebates.tv

«Եթե հարցին մոտենանք մատակարարման անվտանգության տեսանկյունից, ապա այս խողովակաշարը (SGC) հնարավորություն է ստեղծում երթուղիների դիվերսիֆիկացման համար։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում դրա հզորությունը կավելանա եւ կհասնի 10 միլիարդ խորանարդ մետրի՝ նկատի ունեմ մատակարարումները դեպի Եվրոպա»,- եվրահանձնակատարի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Նա նշել է, որ ներկայումս ուսումնասիրվում են գազի եվրոպական շուկայի սպասելիքները։ «Այս ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մենք կարող ենք պլանավորել մատակարարումների ընդլայնումը»,- ավելացրել է Սիմսոնը: Նրա գնահատականներով՝ 10 մլրդ խ․մ․ մակարդակի գազի մատակարարումների ծավալը դեպի Եվրոպա կարող է հասնել ամռանը։
2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսել է գազի առեւտրային մատակարարումները դեպի Եվրոպա Անդրադրիատիկ խողովակաշարով (TAP), որը Հարավային գազային միջանցքի (SGC) բաղադրիչ մասն է։
25 տարով հաշվարկված մատակարարումները նախատեսում են տարեկան ավելի քան 10 մլրդ խ․մ․ ադրբեջանական գազի արտահանում դեպի եվրոպական շուկա, որից 8 մլրդ կստանա Իտալիան, մեկական մլրդ՝ Հունաստանը եւ Բուլղարիան։
SGC-ն, որը ձգվում է 3,5 հազ․ կիլոմետր Բաքվից դեպի հարավային Իտալիա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի եւ Ալբանիայի տարածքով, ինտեգրված խողովակաշարային համակարգ է, որը ներառում է նաեւ Հարավային Կովկասի եւ Անդրանատոլիական գազատարները: Դրա հզորությունը 16 միլիարդ խորանարդ մետր է։ SGC-ի համար հումքի հիմնական աղբյուրը Շահ Դենիզ հանքավայրն է՝ 1,2 տրիլիոն խ․մ․ պաշարներով։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: