Մինչեւ տարեվերջ ադրբեջանական գազի առաքումները Եվրոպա կգերազանցեն 10 մլրդ խ.մ.
05.05.2022 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ salamnews.org

«Մինչ այժմ (2020 թվականի դեկտեմբերի 31-ից - ՏԱՍՍ) Անդրադրիատիկ գազատարով (TAP) Եվրոպա է մատակարարվել 11,6 միլիարդ խ.մ. գազ։ Ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում Եվրոպա է առաքվել 3,5 մլրդ խ.մ. ադրբեջանական գազ, որից 3,1 մլրդ խորանարդ մետրը բաժին է ընկնում Իտալիային, 0,3 մլրդ խ.մ.՝ Հունաստանին եւ 0,1 մլրդ խ.մ.՝ Բուլղարիային: Արտահանման ներկայիս տեմպերի պայմաններում ակնկալվում է, որ մեր գազի մատակարարումները Եվրոպա մինչեւ տարեվերջ կգերազանցեն 10 միլիարդ խորանարդ մետրը»,- նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությանը։
Շահբազովի խոսքով՝ Հարավային գազային միջանցքը՝ եվրոպացի սպառողներին շահավետ գներով անխափան բնական գազ տրամադրելով, «կարճ ժամանակում ապացուցել է իր ռազմավարական նշանակությունը»։ «Ադրբեջանը մտադիր է շարունակել էներգիայի հուսալի մատակարարի դեր խաղալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական երկրների համար»,- ընդգծել է նա։
2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսել է գազի առեւտրային մատակարարումները դեպի Եվրոպա Անդրադրիատիկ խողովակաշարով, որը Հարավային գազային միջանցքի (SGC) անբաժանելի մասն է։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ից «Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Bulgargaz-ին (Բուլղարիա) եւ PGNiG-ին (Լեհաստան)՝ ռուբլով չվճարելու պատճառով:
Ապրիլի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր չէ մրցակցել Ռուսաստանի հետ գազի եվրոպական շուկայում:
«Մեր մտքով անգամ չի անցել գազի եվրոպական շուկայում մրցակցել Ռուսաստանի հետ, քանի որ մատակարարումների ծավալներն անհամեմատելի են»,- ասել էր նա: Միաժամանակ, Ալիեւը չէր բացառել դեպի Իտալիա գազի մատակարարումների կրկնապատկումը՝ դրանք հասցնելով տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: