Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա եւ Լեհաստան, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։««Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Bulgargaz-ին (Բուլղարիա) եւ PGNiG-ին (Լեհաստան)՝ ռուբլով չվճարելու պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ։Մամուլի ծառայությունում նշել են, որ ապրիլի 26-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ «Գազպրոմ Էքսպորտ»-ը լեհական եւ բուլղարական ընկերություններից ապրիլին գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարումներ չի ստացել, ինչպես պահանջվում է Ռուսաստանի նախագահի մարտի 31-ի հրամանագրով։ Ընկերությունում հայտնել են, որ կոնտրագենտները ժամանակին տեղեկացվել էին մատակարարվող գազի դիմաց ռուբլով վճարելու անհրաժեշտության մասին։«Գազպրոմ»-ում նաեւ զգուշացրել են, որ երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսաստանյան գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն այդ ծավալով։ Գազի տարանցումն ընկերությունում խոստացել են վերսկսել նոր կարգով կատարված վճարման պահին։ Tweet Դիտում՝ 8834