Բաքուն Անկարայի ու Բրյուսելի հետ քննարկում է Եվրոպա գազի առաքման ավելացման հարցը

14.03.2022 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #գազ #Եվրոպա
Ադրբեջանը մտադիր է ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա Թուրքիայի տարածքով եւ այդ հարցը քննարկում է Անկարայի ու Բրյուսելի հետ, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

«Բնական գազի մատակարարումները Եվրոպա կավելանան: Հարավային գազային միջանցքն ունի չօգտագործված ներուժ: Թուրքիայի հետ մենք կարող ենք մեծ ծավալներով գազ մատակարարել Եվրոպա։ Մենք այս հարցում կապի մեջ ենք ԵՄ-ի եւ մեր եղբայրական Թուրքիայի հետ»,- Շահբազովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական Milliyet թերթը։

Ինչպես նշել է նախարարը, Ադրբեջանն ունի բնական գազի պաշարներ, որոնք 100 տարի կբավարարեն ներքին սպառման եւ Եվրոպա մատակարարման համար:



Հիշեցնենք, որ մարտի 12-ին Անթալիայում Դիվանագիտական ֆորումի քննարկումների ժամանակ Շահբազովն ասել էր, որ «անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելացնել մատակարարումները հարեւան երկրներ, ինչպես դա արեցինք Թուրքիայի համար»։ «Եվրոպա մատակարարումներն ավելացնելու համար անհրաժեշտ է պլանավորում»,- ընդգծել էր նա:
Դիտում՝ 8714

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW