Ադրբեջանը պատրաստ է ավելացնել գազի մատակարարումը Եվրոպա

12.03.2022 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #գազ #Եվրոպա
Ադրբեջանն ունի բավականաչափ գազի պաշարներ Եվրոպա մատակարարելու համար, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Անթալիայում Դիվանագիտական ֆորումի քննարկումների ժամանակ։

«Ադրբեջանն այսօր արտադրում եւ արտահանում է գազ ու մեծացնում է իր արտահանման հնարավորությունները։ Մենք ունենք պաշարներ, որոնք որոշակի պայմաններում, ներդրումների դեպքում կարող են օգտագործվել նաեւ առաջիկա 100 տարում։ Մենք ունենք պաշարներ Եվրոպա առաքումների համար»,- Շահբազովի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։

«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելացնել մատակարարումները հարեւան երկրներ, ինչպես դա արեցինք Թուրքիայի համար։ Եվրոպա մատակարարումներն ավելացնելու համար անհրաժեշտ է պլանավորում»,- հավելել է Շահբազովը:
Դիտում՝ 7632

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW